Փրկարարները Սևանի ափ են դուրս բերել 36-ամյա քաղաքացուն

© Sputnik / Aram NersesyanՍևանա լճի հանրային լողափներից մեկը
Սևանա լճի հանրային լողափներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Սևանա լճի հանրային լողափներից մեկը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է լողանշաններից և չի կարողանում վերադառնալ:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Այսօր ժամը 11։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է լողանշաններից և չի կարողանում վերադառնալ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1986 թ․):
Լրահոս
0