ՀՀ կառավարությունն առաջարկում է միավորել գյուղատնտեսական հողատարածքները

© Sputnik / Asatur YesayantsՄարգարա գյուղի բնակիչ
Մարգարա գյուղի բնակիչ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Մարգարա գյուղի բնակիչ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Էկոնոմիկայի նախարարի տվյալով` Հայաստանում այսօր մշակվում է վարելահողերի 50 տոկոսը, մնացած 50–ը կա՛մ լքված են, կա՛մ չեն մշակվում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է միավորել Հայաստանում փոքր գյուղատնտեսական հողատարածքները։
Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել ու կառավարության հաստատմանն է ներկայացրել «Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը», որն այսօր քննարկվեց ու ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Իշխանությունը վերջնականապես հրաժարվեց Ալեն Սիմոնյանին ուղեկցող նոր մեքենաներ գնելուց
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով խնդիրը, հայտնեց, որ 90-ականների մասնավորեցման արդյունքում այսօր 320 գյուղացիական տնտեսություններ ունեն 1 մլն 100 հազար հողակտոր։ Միջին գյուղացիական տնտեսությունն ունի միջինը 4 կտորից բաղկացած շուրջ 1.5 հա ընդհանուր հողատարածք։
«Բնականաբար, տեսնում ենք, որ գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է դրսևորում, և մարդիկ նույնիսկ չեն էլ մշակում իրենց հողակտորները։ Այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը։ Իսկ մնացած 50 տոկոսը կա՛մ լքված են, կա՛մ չեն մշակվում»,– ասաց Քերոբյանը։
Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով նախարարությունն առաջարկում է միավորել գյուղատնտեսական հողերը։ Իսկ որպեսզի գյուղացիական տնտեսությունները շահագրգիռ լինեն ծրագրի իրականացմամբ, կառավարությունն առաջարկում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցել այդ աշխատանքների ծախսերի 50%-ը, բայց առավելագույնը մինչև 200 հա մակերեսով միավորված հողերի համար։
«Մեկ հեկտարի վրա կատարված ծախսը, մեր հաշվարկով, կազմում է 2 մլն 260 հազար դրամ, այսինքն` 1 հեկտարի հաշվարկով մենք պատրաստ ենք սուբսիդավորել կամ փոխհատուցել կատարված ծախսի 50 տոկոսը»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ այդ ծախսի մեջ դիտարկվում են ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրումը, ջրավազանների կառուցումը։
Նախարարությունը հաշվարկել է, որ ծրագրի իրականացման արդյունքում 2023 թվականին կմիավորվի շուրջ 1000 հա, 2024 թվականին` 1500, իսկ 2025 թվականին` շուրջ 2000 հա հողատարածք։
Նախագծի իրականացման արժեքը կկազմի` 2023–ին` մինչև 1․38 մլրդ դրամ, 2024–ին` 2.07 մլրդ, 2025–ին՝ մինչև 2.76 մլրդ դրամ:
Բացի այդ, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, արտադրանքի ավելացմանն ու ծախսերի կրճատմանը։
Նախարարությունը որպես հիմնավորում կարտոֆիլի օրինակով հետևյալ հաշվարկն է ներկայացնում. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2021թ․ կարտոֆիլի 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 21․2 տ, դրանց միջին հողակտորը կազմում է 1․1 հա։ Իսկ եթե կարտոֆիլը մշակվում է 50 հա և ավելի հողակտորների վրա, ստացվում է միջինը 35 տ բերք։ Բանն այն է, որ խոշոր հողատարածքներում կարտոֆիլը մաշկում են բարձրորակ սերմերով ու ժամանակակից մեթոդներով։
Կառավարությունը որոշել է թեթևացնել ոստիկանության անձնագրային բաժինների հերթերը
Լրահոս
0