Օտարերկրացիները տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց են վաճառել ՀՀ–ում և կալանավորվել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կալանավորվածների բնակության վայրում հայտնաբերվել են դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ։
Ոստիկանությունը Հայաստանում 4 օտարերկրացու է կալանավորել, որոնք տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց են վաճառել Երևանում և որոշ մարզերում։ Տեղեկությունը հրապարակվել է ոստիկանության պաշտոնական կայքում։
«Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվել են Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա մի տղամարդ և 31-ամյա մի կին, երկուսն էլ` օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի 10, «ԼԴՍ»-ի հինգ հաբ և մոտ 35 գրամ հաշիշ: Նույն կասկածանքով ևս երկու օտարերկրացիներ են ձերբակալվել», – ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք է կանխել. տեսանյութ
Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։
Հետապնդում և ՃՏՊ. Մեղրիում կալանավորել են թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի
Լրահոս
0