https://arm.sputniknews.ru/20220804/putinn-u-akh-andamnery-qnnarkel-en-iravitshaky-lernajin-gharabaghum-peskvov-46218723.html
Պուտինն ու ԱԽ անդամները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
Պուտինն ու ԱԽ անդամները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
Sputnik Արմենիա
Ընդգծվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը։ 04.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-04T15:56+0400
2022-08-04T15:56+0400
2022-08-04T16:02+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
ռուսաստան
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42103371_0:0:1600:901_1920x0_80_0_0_5abd8ca12c2f34a008038f19825e36fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 Օգոստոս- Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա նաև հայտնել է, որ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների մասին։Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42103371_127:0:1598:1103_1920x0_80_0_0_dee1ad835e7bb290a284407d83328d95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջան
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջան
Պուտինն ու ԱԽ անդամները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
15:56 04.08.2022 (Թարմացված է: 16:02 04.08.2022) Ընդգծվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 Օգոստոս- Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը», - ընդգծել է Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների մասին։
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: