ՌԴ ԶՈւ-ն երկու հարվածով ավելի քան 500 ուկրաինացի զինվորականի է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողության մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Խարկովի շրջանում բարձր ճշգրտությամբ հարվածներով ոչնչացրել են 92-րդ մեխանիզացված բրիգադի մինչև 130 ուկրաինացի ազգայնականների, ինչպես նաև մինչև 400 զինծառայողների՝ ԴԺՀ-ում 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի տեղակայման վայրում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Խարկով քաղաքի շրջանում 92-րդ մեխանիզացված բրիգադի դիրքերի ուղղությամբ օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտության զենքով հարվածների արդյունքում ոչնչացվել է մինչև 130 զինծառայող ու 13 միավոր զրահատեխնիկա։ Դոնեցկի Կոնստանտինովկա բնակավայրի շրջանում խոցվել է 95-րդ դեսանտա-գրոհային բրիգադի ստորաբաժանումների տեղակայման ժամանակավոր կետը: Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի մինչև 400 զինծառայող ու 20 միավոր ռազմական տեխնիկա», - նշված է ամփոփագրում:
Բացի այդ, ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է ուկրաինական զինված կազմավորումների կառավարման երկու կետ, ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության երկու ու վառելիքի մեկ պահեստ:
Ռուսաստանի ՊՆ-ում հայտնել են նաև, որ ուկրաինական զորքերի 54-րդ մեքենայացված, 56-րդ ու 58-րդ մոտոհրաձգային բրիգադների ստորաբաժանումները, մեծ կորուստների պատճառով կորցնելով մարտունակությունը, թողել են զբաղեցրած դիրքերը ԴԺՀ-ում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 162-րդ օրը։
Լրահոս
0