Վիրավոր զինծառայողներից ոմանց վիրահատել են, մի քանիսին Երևան են տեղափոխել. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanԶինվորական հագուստ
Զինվորական հագուստ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Զինվորական հագուստ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Զինվորները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել ԱԹՍ-ի հարվածներից։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի առողջապահության նախարարության լրատվական բաժնից։

«Վիրավորում ստացածների թիվը նույնն է` 19 զինծառայող, որոնցից երկուսը ծանր վիճակում են, մեկը` ծայրահեղ ծանր։ Մյուս վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են միջին և թեթև ծանրության։ Զինվորները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել ԱԹՍ-ի հարվածներից»,- ասացին լրատվականից։

Միաժամանակ հայտնեցին նաև, որ վիրավորներից ոմանց Հայաստան են տեղափոխել, սակայն ստույգ թիվ նշել չեն կարող, քանի որ այդ թիվը ժամերի ընթացքում կարող է կրկին փոխվել։ Վիրավորում ստացած տղաները նաև վիրահատական միջամտության են ենթարկվել։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Լրահոս
0