00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ-ն մտադիր է եռապատկել տարեկան ներդրումները Հայաստանում

© Photo : пресс-служба ЕАБРՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի և "Երեմյան Փրոջեքթս" ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի հանդիպումը (5 օգոստոսի, 2022թ). Երևան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի և Երեմյան Փրոջեքթս ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի հանդիպումը (5 օգոստոսի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի և "Երեմյան Փրոջեքթս" ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի հանդիպումը (5 օգոստոսի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
2022-2026 թվականների ռազմավարությունն իրականացնելու համար բանկը Հայաստանի համար մշակել է հնգամյա ծրագիր՝ հաշվի առնելով տնտեսական զարգացման առանձնահատկությունները և երկրի կարիքները։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է մինչև 2026 թվականը Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալն ավելացնել 3 անգամ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 5-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պատմել է հանրապետությունում բանկի Երկրների 2022-2026 թվականների ռազմավարության իրականացման մասին։ Կողմերը քննարկել են նաև ընթացիկ և հնարավոր ծրագրերը։
2009 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ԵԱԶԲ անդամ, բանկը հանրապետությունում իրականացրել է 20 ծրագիր՝ ընդհանուր 420 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: ԵԱԶԲ-ի ընթացիկ ներդրումային պորտֆելում Հայաստանը փոքր տնտեսություններ ունեցող երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը՝ 5,1 տոկոս կամ $ 211 մլն: Այս ցուցանիշը հաստատուն աճի միտում ունի։
2022-2026 թվականների ռազմավարությունն իրագործելու նպատակով բանկը Հայաստանի համար մշակել է հնգամյա ծրագիր, որը հաշվի է առնում երկրի տնտեսական զարգացման առանձնահատկություններն ու կարիքները: Այս շրջանակներում 2022 թվականի առաջին կեսին ԵԱԶԲ-ն հաստատել է մի շարք ծրագրեր՝ ներդրումների շուրջ 180 մլն դոլար ընդհանուր ծավալով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փոքր գեներացիան էներգիայի վերականգնվող աղբյուրներում, Էլեկտրատեխնիկական արտադրությունը, գյուղատնտեսական արտադրությունն ու վերամշակումը:
Նախագծերի թվում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում 55 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցումը՝ «Նյու Էներջի» ՓԲԸ-ի նախագիծը, «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի՝ էլեկտրաէներգիայի սպառման հաշվիչների նորարարական սարքավորումների կայանի արդիականացումը, կաթնամթերքի և խոզաբուծական ֆերմայի կառուցումը, գյուղատնտեսական տարածքների ընդլայնումը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի ակտիվների արդիականացումը։
Նիկոլայ Պոդգուզովի խոսքով՝ առաջիկա 5 տարվա հիմնական նպատակն է նպաստել ազգային զարգացման օրակարգի խնդիրների լուծմանը։ Մասնավոր հատվածի՝ իրենց ճյուղերի առաջատարների հետ միասին ծրագրեր կիրականացվեն ենթակառուցվածքների, արտահանմանն ուղղված արտադրության, սննդի անվտանգության, ֆինանսական ծառայությունների և թվայնացման ոլորտներում:
Հայաստանում ԵԱԶԲ ներդրումների տարեկան ծավալը 2022-2026 թթ․ կավելանա ավելի քան 3 անգամ և կհասնի 97 մլն դոլարի։
«Մեր աշխատանքի նպատակային արդյունքը կլինի բանկի ընդհանուր ներդրումների ավելացումը Հայաստանում.2022-2026 թվականներին դրանք կկազմեն 287 մլն դոլար»,- ասել է Պոդգուզովը։
Նրա խոսքով, վերականգնվող էներգետիկայի, Հայաստանի էներգետիկ ցանցերի արդյունավետության բարձրացման և պարենային անվտանգության ոլորտներում 3 նոր խոշոր ծրագրերը ավելի քան հազար նոր բարձր վարձատրվող աշխատատեղ ստեղծելու, արտադրական ոլորտը և արտահանումը զարգացնելու ներուժ ունեն։
ԵԱԶԲ-ն «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ կտա անասնաբուծության զարգացման համար
Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ ԵԱԶԲ Երկրների 2022-2026 թվականների ռազմավարության հաստատումից հետո սկսվել է դրա ակտիվ իրականացումը։
«Փաստաթուղթը ներառում է բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք առաջնահերթ են Հայաստանի կառավարության համար։ ԵԱԶԲ-ն եղել է և կլինի այն կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մենք նշանակալի ծրագրեր ենք իրականացնում»,- ասել է Գրիգորյանը։
Հայաստանի Հանրապետության համար ԵԱԶԲ Երկրների ռազմավարությունը սահմանում է 5 հիմնական խնդիր և մի շարք աշխատանքային առաջնահերթություններ մինչև 2026թ.
Նախ, ԵԱԶԲ-ն նպաստում է ենթակառուցվածքների կայուն զարգացմանը: Բանկի խնդիրն է աջակցել հիմնական ենթակառուցվածքի ստեղծման և արդիականացման ծրագրերին, որոնք ապահովում են երկրի էներգետիկ և տրանսպորտային անվտանգությունը և տնտեսության կայուն զարգացումը: Խոսքը, ի թիվս այլ հարցերի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման մասին է՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացումը և վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացումը։

Երկրորդ՝ բանկը նպատակ ունի նպաստելու Հայաստանում արդյունաբերության և արտահանման դիվերսիֆիկացմանը: Տնտեսության արտահանման ներուժ ունեցող ոլորտները ներառում են հանքարդյունաբերությունը և ագրոարդյունաբերական համալիրը։ Բանկի համար մեկ այլ առաջնահերթ խնդիր է սպասարկման՝ զբոսաշրջության և մանրածախ առևտրի ոլորտներում աշխատատեղերի ստեղծմանն աջակցելը:

Երրորդ՝ ԵԱԶԲ-ն մտահոգված է պարենային անվտանգության ապահովմամբ․ դա անհրաժեշտ պայման է մինչև 2026 թվականը ռազմավարական ժամանակահատվածում Հայաստանի կայուն տնտեսական զարգացման համար։ ԵԱԶԲ-ի հիմնական խնդիրն է օգնել նվազեցնել կախվածությունը հիմնական ագրոարդյունաբերական արտադրանքի ներմուծումից, զարգացնել ապրանքների բաշխման ցանց, որն ապահովում է սննդամթերքի մատակարարումը։
Չորրորդ՝ բանկի առջև խնդիր է դրված զարգացնելու ֆինանսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանում։ ԵԱԶԲ-ն շարունակում է աշխատել բանկերի հետ նպատակային վարկավորման ծրագրերի աջակցման հարցում:
Հինգերորդ՝ ԵԱԶԲ-ն, օգտագործելով իր Թվային նախաձեռնությունների հիմնադրամի իրավասությունները, աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության և պետական ​​կառավարման ոլորտի թվային վերափոխմանը:
ԵԱԶԲ-ն «Տաշիրին» 30 մլն դոլար է հատկացնում Հայաստանում հաշվիչների արտադրության համար
2022 թ․-ին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն բանկը կամրապնդի իր յուրահատուկ ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ+ տարածքում։ Ծրագրերը ներառում են առնվազն 3 հիմնական ինտեգրացիոն մեգանախագծերի իրականացում։ Կկազմակերպվեն և կմեկնարկեն նախագծեր տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց, Կենտրոնական Ասիայի Ջրային-էներգետիկ համալիր:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, դրանց համակողմանի զարգացմանը։
Լրահոս
0