Արցախում, ովքեր ծանուցում չեն ստացել, նրանց վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել

© Sputnik / Asatur YesayantsԶորահավաք
Զորահավաք - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Զորահավաք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մասնակի զորահավաքը պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արցախում, ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել։ Նման պարզաբանում է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը` անդրադառնալով Արցախում մեկնարկած մասնակի զորահավաքին։
«Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնակի զորահավաքի դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը: Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ:
Իսկ դրանք ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք է իրականացվում։
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Լրահոս
0