Ուկրաինացի զինվորականները հրետակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը

© Sputnik / Константин МихальчевскийԶապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գնդակոծության վայրում հրդեհ է բռնկվել, դրա մարմանը մասնակցում են հրշեջ հատուկ մասի աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում նոր հրետակոծում են իրականացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի վարչակազմից։
«Այսօր Զապորոժեի ԱԷԿ-ի աշխատակիցների հերթափոխի ժամանակ ուկրաինական հանցավոր ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից ազգայնական ստորաբաժանումները հրետակոծել են Զապորոժեի ԱԷԿ-ի տարածքը։ Այդ ահաբեկչության հետևանքով կտրվել են էլեկտրահաղորդակցման երկու գիծ, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում 750կՎ հզորությամբ բախշիչ սարքին, որն անհրաժեշտ է Զապորոժեի էներգաբլոկների էներգիայի ապահովման ու անվտանգ գործառնության համար», - հայտնել է քաղաքի իշխանության ներկայացուցիչը:
Վարչակազմի տվյալներով՝ ներկայում գնդակոծության վայրում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար ժամանել են հրշեջ հատուկ մասի աշխատակիցները:
Լրահոս
0