Վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ապարան» թանի արտադրությունը

© Sputnik / Lilit HarutyunyanԿաթնամթերքի բաժին
Կաթնամթերքի բաժին - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Կաթնամթերքի բաժին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընկերությանը տրվել է կարգադրագիր թանի տվյալ խմբաքանակի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) խախտումներ է հայտնաբերել «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ-ն։
Ըստ հաղորդագրության` տեսուչները ստուգում են իրականացրել արտադրամասում և կատարել 27.07.2022 թվականի արտադրած 0.5% յուղայնությամբ թանի նմուշառում:
Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ նշված ապրանքատեսակը մանրէաբանական աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:
«Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի տվյալ արտադրատեսակի՝ 0.5% յուղայնությամբ թանի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացվեն։
Տրվել է կարգադրագիր տվյալ խմբաքանակի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:
Շիրակի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Լրահոս
0