Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. վարորդին բուժկենտրոն են տեղափոխել

© Sputnik / Aram NersesyanՎնասված դիմապակի. արխիվային լուսանկար
Վնասված դիմապակի. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
Վնասված դիմապակի. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօր Արարատի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ անձ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է ժամը 15։19-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիտակ-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը
Լրահոս
0