Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ բանակցություններ կազմակերպել

© Sputnik / Вячеслав ПрокофьевԷրդողանն ու Պուտինը
Էրդողանն ու Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
Էրդողանն ու Պուտինը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թուրքիայի նախագահը վստահ է, որ ուկրաինական խնդիրը կլուծվի բանակցությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը, որը երեկ` օգոստոսի 5-ին, Սոչիում բանակցել է Պուտինի հետ։
«Չնայած դժվարություններին՝ ես համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ևս մեկ անգամ հիշեցրել եմ պարոն Պուտինին, որ մենք կարող ենք կազմակերպել նրա հանդիպումը պարոն Զելենսկու հետ», - Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ թուրքական կողմը շարունակելու է սևծովյան հարևանի՝ Ռուսաստանի հետ զարգացնել երկխոսությունը բոլոր ոլորտներում, որպեսզի իր ներդրումն ունենա տարածաշրջանային և գլոբալ խաղաղություն հաստատելու գործում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։
Լրահոս
0