Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsՔիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
Քիմ Քարդաշյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիմի և կատակերգուի հարաբերությունները տևեցին ընդամենը 9 ամիս։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու կատակերգու, դերասան Փիթ Դևիդսոնը բաժանվել են։ Տեղեկությունը հայտնում է Eonline-ը։
Քաջատեղյակ աղբյուրները հայտնել են, որ նրանք բաժանվել են և որոշել ընկերներ մնալ։ Չնայած այն հանգամանքին, որ Քիմն ու Փիթը դեռ շատ են սիրում և հարգում միմյանց, սակայն եզրակացրել են, որ գերծանրաբեռնված գրաֆիկն ու հեռավորությունը բարդացնում են հարաբերությունները։
Նշենք, որ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնը սկսել էին հանդիպել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Քարդաշյանը որոշել էր բաժանվել ռեփեր Քանյե Ուեսթից և դատարան էր դիմել։
Ամուսնալուծության երկար ու բավականին սկանդալային գործընթացի ընթացքում Փիթն աջակցում էր սիրելիին և փորձում չմիջամտել Քանյեի հետ կոնֆլիկտին։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի չորս երեխա՝ 9-ամյա Նորթը, 6-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Փսալմը։ Բոլորը Քիմի երրորդ ամուսնուց են՝ Քանյե Ուեսթից, որից Քարդաշյանը ամուսնալուծվեց 2022 թվականին։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Քիմ Քարդաշյանը «ստիպված» խոստովանել է՝ ում է ամենաշատը սիրում իր քույրերից
Լրահոս
0