00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծննդաբերող կինը ինձ համար թագուհի է». ի՞նչ է պետք իմանալ դուլաների մասին

© Sputnik / Aram NersesyanԱնուշիկ Հարությունյան
Անուշիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
Անուշիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
Ծննդաբերող կանայք իրենց աջակիցը կարող են ունենալ։ Անուշիկ Հարությունյանը ներկայացրել է դուլաների գործունեության հետ կապված բոլոր մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Արդեն մի քանի տարի է` Հայաստանում գործի են անցել դուլաները` ծննդկանների աջակիցները։ Չնայած դրան` շատերն այսօր դեռ չգիտեն` ինչ ասել է դուլա, և ինչ գործառույթներ ունի նա։ Վոկալիստ Անուշիկ Հարությունյանին (մասնագիտությունը` հոգեբան), սակայն, չի վախեցնում այն միտքը, որ շատերը տեղյակ չեն դուլայի գործունեության մասին. նա որոշել է դուլա դառնալ։ Հիմա որակավորում է անցնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Հայաստանում Հարությունյանի ուսուցիչը Իվետա Քոսյան-Սուվորովան է, որն արդեն 3 տարի որպես դուլա է աշխատում։

«Դուլան հին հունական բառ է, որը նշանակում է ծառայող կին, այսինքն` դուլան ծառայում է կնոջը ծննդաբերությունից առաջ, ծննդաբերության ժամանակ և հետծննդաբերական շրջանում։ Ես ծննդաբերության դուլա եմ, ծննդաբերության ամբողջ ընթացքում կնոջ կողքին պետք է լինեմ»,-ասում է Հարությունյանը։

Նա մանրամասնում է դուլայի գործառույթները. եթե մինչ ծննդաբերությունը հղի կնոջը հանդիպելու հնարավորություն կա, ապա դուլան հանդիպումների ժամանակ քննարկում է նրա վախերն ու անհանգստությունները, փորձում հասկանալ` ինչ պատկերացում ունի նա ծննդաբերական պրոցեսի մասին։ Դուլայի գործառույթները երեքն են` էմոցիոնալ, տեղեկատվական և ֆիզիկական աջակցություն ցուցաբերել։
Հարությունյանը նշում է` հղի կինը երբեմն ունենում է տարբեր մտքեր, որոնք չի կարողանում արտահայտել։ Օրինակ` կինը կարող է ասել, որ վախենում է` երեխան տգեղ լինի, և չկարողանա սիրել նրան։ Դուլան այս դեպքում պարզապես պետք է լսի կնոջը առանց որևէ գնահատական տալու և գոտեպնդի նրան, որ, այո՛, նման մտքեր էլ կարող են ծնվել։ Հարությունյանը նկատում է` հաճախ կինն ուզում է, որ իրեն ուղղակի լսեն, չքննադատեն։
© Sputnik / Aram NersesyanԱնուշիկ Հարությունյան
Анушик Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
Անուշիկ Հարությունյան
«Երբ կանանց առաջարկում ես ծնարանում նրանց կողքին լինել, հիմնականում համաձայնում են։ Հարցն այն է, որ եթե անգամ ուզեն, ծննդատներում չեն հասցնում կծկումների ողջ ընթացքում կնոջ կողքին լինել։ Իսկ դուլան այդ ընթացքում կնոջն առաջարկում է ծննդաբերական ընթացքը հեշտացնող դիրքեր, շնչառական վարժություններ, ցավը մեղմացնող մերսումներ է անում, պարզապես բռնում կնոջ ձեռքը։ Դուլայի գործողությունները միշտ համաձայնեցվում են կնոջ ցանկությունների հետ»,- ասում է Հարությունյանը։
Նրա խոսքով` դուլան ծննդաբերության ժամանակ չի միջամտում բուժանձնակազմի աշխատանքին, որքան էլ որևէ քայլ դուլային դուր գա կամ չգա։ Դուլայի նպատակն այն է, որ կինը ծննդաբերության դրական փորձառություն ունենա։
Ամուսնու զոհվելուց հետո ծածուկ կերակրում էր գերուն. 116 բժիշկների մասին՝ մեկ գրքում
Հարությունյանը հայտնում է, որ դուլան կարող է լինել նաև կեսարյան հատմամբ երեխա ունեցող ծննդկանի կողքին, չնայած նման պրակտիկա շատ քիչ կա։ Նա նշում է, որ շատ կանայք, երբ մասնակից չեն լինում ծննդաբերության պրոցեսին, դատարկության զգացում կարող են ունենալ։ Կեսարյան հատման ժամանակ դուլան բացատրում է, թե ինչ է կատարվում այդ պահին, քաջալերում կնոջը, փորձում է նրան մասնակից դարձնել պրոցեսին։
Ծննդաբերությունից հետո դուլայի անելիքները չեն ավարտվում. նա օգնում է հիվանդասենյակում գտնվող ծննդկանին իրերը դասավորել, լոգանք ընդունել։ Դուլայի համար ամենասպասված հանդիպումներից մեկը հիվանդանոցից ծննդկանի դուրս գրվելուց հետո կայանալիք հանդիպումն է. այդ ժամանակ երկուսով «փակում» են ծննդաբերության փուլը։ Դուլան այդ հանդիպմանն էլ է օգտակար լինում կնոջը. կարող է տունը հավաքել, փոքրիկին պահել, որպեսզի մայրիկը հանգստանա և այլ գործեր անի։

«Շատ մեծ անձնային աճ պետք է գրանցենք, որպեսզի դուլա դառնանք։ Առաջին հերթին պետք է չխորշել ծառա լինելուց։ Ես նման բան հաղթահարելու կարիք չեմ ունեցել, քանի որ ինձ համար ծննդաբերող կինը թագուհի է` ամենակարևոր մարդն աշխարհում, որովհետև նա նոր մարդու է ծնունդ տալիս։ Յուրաքանչյուր դուլան փորձում է իր անձնական ձեռագիրը ներդնել իր գործի մեջ, իմ դեպքում երգն է, և ես պատրաստվում եմ մայրիկներին օրորոցայիններ սովորեցնել, ծննդաբերության ժամանակ երգել, եթե, իհարկե, այն հաճելի կլինի կնոջը»,- ասում է Հարությունյանը։

Այս ամենով դուլայի աշխատանքը չի ավարտվում։ Նա կարող է աշխատել նաև ծննդկանի ընտանիքի, ամուսնու հետ` նախապատրաստելով նրանց։ Սակայն կան բաներ, որոնք չի կարելի դուլային անել, հակառակ դեպքում կարող է որակազրկվել։ Հարությունյանը նշում է, որ դուլան չպետք է խորհուրդներ տա, չազդի ծնողների կայացրած որոշումների վրա։ Եվ եթե կինը որևէ հարց է տալիս դուլային, պետք է գիտահեն տեղեկություններով ապահովի նրան։ Դուլան նաև չպետք է կատարի բժշկական միջամտություններ և, ինչպես ասացինք, չխանգարի բժշկի և մանկաբարձի աշխատանքին։
Այս պահին, ըստ Հարությունյանի, ոչ բոլոր ծննդատների դռներն են բաց դուլաների առջև (նրանց մուտքն արգելված չէ «Աստղիկ», «Շենգավիթ», «Արմենիա» ԲԿ-ներում, սակայն բանակցություններ են ընթանում այլ ԲԿ-ների հետ համագործակցելու համար։ Ծննդկանն իր դուլայի հետ կարող է ծանոթանալ կա՛մ մինչ ծննդաբերությունը` սոցցանցերի միջոցով, կա՛մ էլ հենց ծնարան գնալիս` հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է դուլայի գործունեության հետ կապված կանանց իրազեկվածության բարձրացմանը, ապա Հարությունյանը հայտնում է` սեպտեմբերի 17-18-ը Հայաստանում սիմպոզիում է նախատեսված, որի առանցքային թեման լինելու է հարգալից ծննդօգնությունը։
Հարությունյանը, ի դեպ, այս պահին 2 հղիների հետ է աշխատում որպես կամավոր դուլա և սպասում նրանց ծննդաբերությանը։
Լրահոս
0