00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակին «Արմենիան» լցված էր ԱՄՆ-ից եկած զբոսաշրջիկներով, կամ ինչպես ծախսել միլիարդը

© Photo : Unsplash / American Green TravelՃամպրուկներ և պայուսակներ
Ճամպրուկներ և պայուսակներ - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2022
Ճամպրուկներ և պայուսակներ
Բաժանորդագրվել
Տարեց ամերիկացիների մեծ մասի խնայողությունները աչքի առաջ հօդս են ցնդում։
«Մինչև աշխատավարձը պարտք վերցնելու» ոչ այնքան հաճելի երևույթը կարող էր խորհրդային ժամանակների մնացուկ մնալ, եթե այսօրվա ամերիկյան կյանքի փաստ չդառնար։ ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին գրեթե խնայողություններ չունի և, ինչպես սպասվում է, նրանք է՛լ ավելի են սուզվելու պարտքերի մեջ, քանի որ ավելացող գնաճի պայմաններում չեն կարող գումար խնայել վաղվա համար։
Այդպիսին են «Bankrate»-ի հաշվարկները (սպառողական ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն, Նյու Յորք), իսկ «Bankrate»-ում հաշվել կարողանում են։ «LendingTree»-ի (առցանց վարկավորման ընկերություն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) հուլիսյան հարցումը հաստատել է` խնայողություններ ունի հարցվածների կեսից էլ քիչը, իսկ ամերիկացիների 43 տոկոսը ծայրը ծայրը հասցնելու համար մոտակա վեց ամսում ստիպված է լինելու պարտք վերցնել։ Կարևոր պահ`պարտք վերցնողների կեսից ավելին մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներն են։
Իլինոյսի բնակիչը, որի անունը չի հրապարակվում, իր ապագայի հարցը շատ հեշտ է լուծել` լոտոյի տոմս է քաշել՝ 1,33 միլիարդ դոլար շահումով, և հիմա կարող է հանգիստ քնել։ Իսկ ի՞նչ անեն մյուսները։ Մյուսներին, ավաղ, անքնություն է սպառնում։
Կրակում էր իր ոտքերին, թոքերին կպավ. ծերուկ Եվրոպան և ռուսական պատժամիջոցների արդյունքը
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում սպառողական ապրանքների միջին արժեքն արդեն մայիսին աճել էր 8,6 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1981 թվականից ի վեր։ Ռեկորդային թռիչքը պայմանավորված է բենզինի գների՝ 48,7 տոկոս և ավիատոմսերի գների 40 տոկոս աճով. այսպիսով, ամբողջ երկրում միլիոնավոր մարդիկ իրենց մաշկի վրա են զգում ամիսների կտրուկ գնաճի հետևանքները։
Սա այն դեպքն է, երբ քաղաքական կրքերը ստվերում են մնում․ անգամ դեմոկրատների շրջանում Բայդենին պաշտող 67 տոկոսը տնտեսական պայմանները վատն է անվանում։ Իսկ «New York Times»-ի վերլուծաբանը անգամ հայտարարել է․ «Ջո Բայդենը անհաջողակ նախագահ է, որը պետք է հեռանա»։
Ով հաճախ է այցելում ԱՄՆ, կհաստատի, որ չեմ ստում` ամերիկացիներն աչքի են ընկնում ոչ միայն օրինապահությամբ, ազգային կուռքերի առջև խոնարհումով, զգացմունքայնության հետ ձեռք ձեռքի տված գործնականությամբ, այլև փողի հանդեպ սրտատրոփ վերաբերմունքով։ Իհարկե, փող բոլորն են սիրում, բայց ամերիկացիները՝ հատուկ սիրով։
Այդ փողը, ճիշտ է, նաև ծախսում են, բայց հիմնականում խնայողություններ են անում` կարծես կանխատեսելով «սև օրերը», որպիսիք երկրի պատմության ընթացքում քիչ չեն եղել։ Թե որքան գումար կա ԱՄՆ քաղաքացու պայմանական խնայատուփում, դուք երբեք չեք իմանա․ դա գաղտնի է, որն ամենակարևոր պետական գաղտնիքից էլ լավ են պահում։
Իր հաշվին եղած գումարի թիվը հայրը որդուն չի ասի, դուստրը՝ մորը, բայց հարցն այն է, որ ոչ ոք այդ մասին չի էլ հարցնի․ անքաղաքավարի վարք է, աննրբանկատ, կոպիտ։ Այլ հարց է անանուն վիճակագրությունը, որը ներկայացնում է նույն «LendingTree» ընկերությունը։
Երեխանե՛ր, երկար ապրեք. հայկական թրենդն ու «ամերիկյան ողբերգությունը»
Այստեղ ամեն ինչ թափանցիկ է, կոպիտ, տեսանելի։ Պարզվում է, որ ամերիկացի պարտապանների 70 տոկոսը կրեդիտ քարտերի պարտքեր ունի, 33 տոկոսը՝ ավտոմեքենայի վարկավորման պարտքեր, 29 տոկոսը՝ հիփոթեքային և 20 տոկոսը՝ ուսանողական վարկերի։
Եվս մեկ թիվ` եթե արտակարգ հանգամանքներ լինեն, ամերիկացիների ընդամենը 20 տոկոսը գումարի պաշարի ունի, որը կհերիքի երեք ամիս։ Իսկ եթե այդպես լինի, ո՞վ է բոլորից շատ տուժելու։
Գրեթե ինչպես միշտ և գրեթե բոլոր երկրներում՝ տարեցները։ Իսկ եթե նրանք նաև միայնակ են, ավելի վատ իրենց համար։
Մասաչուսեթսի համալսարանի Տարեցների ինդեքսի տվյալների համաձայն՝ միայնակ տարեց կանանց 54 տոկոսը աղքատության դաշնային չափանիշներով աղքատների թվին է պատկանում և բավարար եկամուտ չունի առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար: Նույնպիսի ծանր վիճակում է տարեց տղամարդկանց 45 տոկոսը։
Էլի կա։ Միչիգանի գերոնտոլոգիայի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող ավելի քան երկու միլիոն տարեց զույգեր նույնպես համարվում են ֆինանսապես անապահով։
Ոչ վաղ անցյալում ամեն ինչ այլ էր, ավագ սերնդի երևանցիները հիշում են «Արմենիա» հյուրանոցը, որը մինչև տանիքը լցված էր ԱՄՆ-ից եկած զբոսաշրջիկներով։ Հյուրերը մեծ մասամբ պատկառելի տարիքի էին, երբեմն՝ իսկական «Աստծո գառներ», բայց ինչպիսի՜ երիտասարդական ավյուն, ինչպիսի՜ կենսուրախություն, ինչպիսի՜ տաքարյունություն․․․ այն ժամանակվանից գլխումս մնացել և դեռ պտտվում է բարոյախրատական «ամերիկացիներն ամբողջ կյանքում քրտնաջան աշխատում են, որ թոշակի անցնելուց հետո լավ ման գան» արտահայտությունը։
Ինչո՞ւ ոչ, շռայլ թոշակն ու առատ խնայողությունները թույլ էին տալիս։
Մոտավորապես երեսուն տարվա հնության անձնական դիտարկումներ՝ բուն Ամերիկայից։
Այն ժամանակ ուր գնում էիր՝ ազգային պարկ, ռեստորան, պարային ակումբ, զվարճանքի ցանկացած այլ հաստատություն, տարեց (երբեմն ավելի, քան տարեց) ամերիկացիների առատությունից աչքերդ շաղվում էին։ Աշխատանքի վետերանները, մեր լեզվով ասած, տժժում էին ամբողջ ուժով, երիտասարդները նայում էին, չէին զարմանում և հավատում էին․ ծերությունը առանց հուսահատության ու վախի դիմավորելու իրենց ժամանակն էլ կգա։ Կգա, բա չի՞ գա։
Շատ ծերանալու կարիք չեղավ, որ տեսնես ու շշմես․ Մանհեթենում (Նյու Յորք) վարձակալության միջին գինը քաղաքի պատմության մեջ առաջին անգամ հասել է չորս հազար դոլարի։ Այս տիեզերական թիվը 25,2 տոկոսով մեծ է 2021 թվականի մայիսի ցուցանիշից։
Ավտոմոբիլային ճանապարհների դաշնային վարչության տվյալներով՝ միջին հաշվով ամերիկացիները տարեկան անցնում են 13 500 մղոն: Եթե 13 500 մղոնը բաժանենք մեկ գալոնի համար միջին մղոններին, ստացվում է, որ միջին ամերիկացին տարեկան 562 գալոն է օգտագործում կամ ամսական 46,8 գալոն, հաշվել է «Երեկոյան Նյու Յորք» շաբաթաթերթը։
Ո՞վ է առաջինը ստեղծել փախլավան. սկզբում մտածիր, հետո խոսիր
Բենզինի միջին գինը երկրում ավելի քան 50 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ։ Դիզելային վառելիքն ավելի թանկ է։ Մեկ գալոնն արժե միջինը 6,45 դոլար, ինչը կրկնակի բարձր է նախորդ տարվա գնից։ Պատահական չէ, որ Նյու Յորքը միանում է այն նահանգների աճող թվին, որոնք որոշել են օգնել մեքենա ունեցողներին` չեղարկելով վառելիքի հարկը։
Այսօր Բայդենի վարչակազմը պնդում է, որ երկիրը ռեցեսիայի մեջ չէ (գործարար ակտիվության անկում, որը ազդում է ամբողջ տնտեսության վրա ավելի քան կես տարվա ընթացքում): Մինչդեռ ամերիկյան բազմաթիվ ԶԼՄ-ների պնդմամբ` «մասնավորը դեռ նույնիսկ չի վերականգնել այն աշխատատեղերը, որոնք կորցրել էր ձեռակերտ անկման պատճառով», որի պատճառ դարձան կառավարության նախաձեռնությամբ հաստատված անտեղի լոքդաունները։
Առևտրային պալատի տվյալով՝ այսօր 3,25 մլն-ով քիչ ամերիկացիներ են աշխատում, քան 2020-ի փետրվարին, իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարողանա ապագայի համար խնայողություններ անել․ լաց լինելու չափ վիրավորական է։
․․․Իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ի գիտնականները Չինաստանի գործընկերների հետ համատեղ հիվանդությունների ախտորոշման նոր միջոց են առաջարկել՝ արցունքների հետազոտման միջոցով: Օրինակ՝ կանխատեսել առաջին տիպի շաքարային դիաբետի բարդությունները։ Հնարավոր է։ Բայց շաքարախտի հարցը ինչպես էլ լուծվի, տնտեսական կյանքի` լացելու աստիճանի տխուր արդյունքները ամերիկացիները տեսնում են անգամ առանց հատուկ հետազոտությունների։
Լրահոս
0