1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 2-ով և դարձել 8 637։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 1849-ով (որից 1077-ը՝ Երևանում -խմբ.) և դարձել 428 648: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2161 (+495) մարդ, կատարվել է 3 165 287 թեստավորում (+4 115), առողջացել են վարակվածներից 416 161-ը (+1352): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 2-ով և դարձել 8 637։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Լրահոս
0