ԱՄՆ-ն Զելենսկուն փոխարինող է փնտրում

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սյունակագիր Վիկտորյա Նիկիֆորովան գրում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահին փոխարինող է փնտրում։
Բոլորովին վերջերս Կիևի ռեժիմի ղեկավարը՝ զինվորական գույնի իր շապիկով, համաշխարհային կուռք էր, որը սերմանում էին պրոգրեսիվ ԶԼՄ-ները, կարծես կարտոֆիլ էին ցանում։ Նրան նույնիսկ երկրորդ Չերչիլ էին անվանում․ այդ համեմատությունը երդվյալ հարբեցողի հետ, որը ձեռնարկեց Բրիտանական կայսրության փլուզումը, գաղութային էլիտաների միայն ամենաաչքի ընկնող ներկայացուցիչների մտքին է գալիս՝ կենդանի հերթի կարգով։
Եվ հանկարծ խրթ՝ կտրվեց։ Զելենսկուն սկսեցին կշտամբել և հայհոյել նրանք, ովքեր բոլորովին վերջերս սիրում էի նրան․ ամերիկացի կոնգրեսականները, լրագրողները, անգամ իրավապաշտպանները։ Հանկարծ պարզվեց, որ Ուկրաինայում ամեն ինչ մի տեսակ այն չէ։
Ձախ էլիտաները հիշեցին«Ազովի»* մասին։ Դե այո, Ուկրաինայում կան ֆաշիզոիդ ավազակախմբեր, որոնք կողքին ավստրիացի նկարիչը ուղղակի նորածին է։ Նրանց մոտ են այսօր փորձ հավաքելու մեկնում ամերիկացի և եվրոպացի նացիստները։
Լավ կլինի, եթե նրանց բոլորին ռուսներն այնտեղ դենացիֆիկացնեն։ Իսկ եթե մեկնումեկը փրկվի՞։ Նա ախր կվերադառնա և տանը այնպիսի ցեղասպանություն կսարքի, որ Անդերս Բրեյվիկը նախանձից կպայթի։ «Գուցե չարժե՞ այդքան մարդամեջ հանել ուկրաինացի նացիստներին»,-վախվխելով հարցնում են ձախակողմյան մտավորականները։
ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը բարեհաճել է նկատել, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը, և այս առիթով «անհանգստություն» է հայտնել։ Դե, դրա համար էլ ենք շնորհակալ։ Նախկինում նա գերադասում էր ուղիղ նայել ու չտեսնել, թե ինչպես են ուկրազինվորները փորձում այս ու այնտեղ հրեշավոր աղետներ կազմակերպել։
Անսպասելիորեն իր մասին հիշեցրեց լեգենդար Amnesty International-ը։ Իրենց աղմակահարույց զեկույցում իրավապաշտպանները նշել են, որ ռազմական տեխնիկան բնակելի տներում, դպրոցներում և հիվանդանոցներում տեղակայելով՝ Ուկրաինան խախտում է միջազգային իրավունքը։
Մինչ այդ Արևմուտքի իրավապաշտպանները Զելենսկուն ջանասիրաբար կտցահարում էին այնպիսի փոքրամասնության իրավունքների խախտման համար, ինչպիսիք են «Ուկրաինայի քաղաքացիական տղամարդիկ»։ Այո, ծիծաղելի ձևակերպում է, բայց ամեն դեպքում։ Բանն այն է, որ մեկ ամիս առաջ Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Զալուժնին հրաման էր արձակել, որով պահեստազորայիններին արգելվել էր լքել բնակության վայրը։
Բնականաբար, հենց նույն պահին ուկրաինացիները զանգվածաբար փախան արտասահման։ Բայց խնդիր առաջացավ․ սահմանապահները բաց էին թողնում կանանց և երեխաներին, իսկ տղամարդկանց հետ էին դարձնում։ Չէին օգնում ոչ հապճեպ սարքված տեղեկանքները՝ կնիքներով, ոչ սեփական խիստ խաղաղ անհատականության մատնանշումը, ոչ էլ փոքրամասնության տեղ անցնելու փորձերը։
Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար մահվան են մղում
Ուկրաինայի արևմտյան սահմանին իսկական ողբերգություններ էին ծավալվում։ Տղամարդիկ տառապում էին։ Foreign Policy ազդեցիկ պարբերականը հրապարել է այդպիսի մի փախստականի տխուր պատմությունը, որն իր ամերիկացի ամուսնու հետ փորձել է հատել լեհական սահմանը։ Ամուսնուն թույլ տվել են անցնել, նրան՝ ոչ։
«Նրանք չնայեցին այն փաստին, որ ես գեյ եմ,-իրավապաշտպաններին գանգատվել է խաղաղասեր ուկրաինացին,-նրանք նայում էին այն փաստին, թե արդյոք ես առնանդամ ունեմ»։
Այս և այլ նմանատիպ պատմությունները Զելենսկուն մեղսագրվում են որպես ուկրաինացի քաղաքացիական տղամարդկանց իրավունքների խախտում։ Զելենսկին ահազանգը հասկացավ և իսկույն ևեթ չեղարկեց Զալուժսկու հրամանը, բայց այստեղ էլ նոր փորձանք եկավ։
Այս անգամ Զելենսկին հարված ստացավ իր հայրենակցուհի Վիկտորյա Կուլգեյկոյից (ամուսնությունից հետո՝ Սպարտց)։ Հետաքրքրիր է, որ վերջինիս կարիերան, կարելի է ասել, ավելի լավ է դասավորվել, քան Զելենսկունը։
Կուլգեյկոն ծնվել է 1978 թվականին Ուկրաինայի Նոսովկա քաղաքում։ Գերազանցիկ պիոներուհին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Մի անգամ Մոսկվա-Կիև գնացքում ծանոթացել է ամերիկացու հետ։ 2000 թվականին ամուսնացել է նրա հետ, 2006-ին ամերիկյան անձնագիր է ստացել։ Հիանալի քաղաքական կարիերա է ստեղծել և 2020 թվականին հայտնվել է ԱՄՆ կոնգրեսում՝ հանրապետականների կողմից։ Վատ չէ, այնպես չէ՞։
Այսօր Կուլգեյկո-Սպարտցն իր կոնգրեսմեն-գործընկերների աչքերն է բացում այն փաստի վրա, որ Կիևը գողանում է իրենց փողերը և կողքից վերավաճառում է գրեթե ամբողջ մատակարարվող զենքը։ Նա Զելենսկուց պահանջում է «դադարել քաղաքականություն և թատրոն խաղալ» և սկսել իսկապես կռվել։ Թե չէ, սրանց տեսեք, ուկրաինացիները սրճարաններում նստած են. չէ-չէ, անհապաղ գնացեք ճակատ, համընդհանուր զորահավաք է։
ԱՄՆ-ի ներսում Սպարտցը շրջանառում է «թույլ չենք տա Ուկրաինան երկրորդ Աֆղանստանի վերածել» թեման։ Հանրապետականները բոլոր արդուկներին նրա փիարն են անում։ Դեմոկրատները քննադատում են, բայց նույնպես առատորեն մեջբերում են։
Տարօրինակն այն չէ, որ Կիևում գողանում են ամերիկյան փողերն ու վերավաճառում են արևմտյան զենքը։ Տարօրինակն այն է, որ ամերիկացիներն այդ մասին խոսում են, այն էլ՝ բարձրաձայն։ Աֆղանստանում այդպիսի «մեջ-մեջ անելը» ոչ թե տարիներ, այլ տասնամյակներով էր ընթանում, և բոլորի համար միևնույնն էր։ Աֆղանստանի առաջնորդները մեկը մյուսի հետևից փոխվում էին, և ոչ ոք չէր խանգարում նրանց թալանից ու «ատկատներից» իրենց բաժինը վերցնել։ Զելենսկու բախտն ավելի քիչ է բերել։
«Ես բոլորովին վստահ չեմ, որ Ուկրաինայի նախագահն այնպիսին է, ինչպիսին նրան պատկերում են արևմտյան ԶԼՄ-ները,-վերջերս ասաց Sky News-ի հաղորդավար Քորի Բերնարդին,-արևմտյան ԶԼՄ-ները լռում են այն բոլոր սարսափների մասին, որոնք Զելենսկու օրոք տեղի են ունենում Ուկրաինայում ազգությամբ ռուսների նկատմամբ․․․․ Նա խոստացել էր ավարտել քաղաքացիական պատերազմն Ուկրաինայում, բայց ակնհայտորեն նրա մոտ դա չի ստացվել»։
Ապշեցուցիչ է, չէ՞։ Մի՞թե վերջապես սկսել են տեսնել։
Չէ, ամերիկացի գործընկերների ինչ-որ բարձր բարոյականության վրա անիմաստ է հույս դնել։ Գլոբալ մարզկոմը պարզապես սկսել է Զելենսկուն փոխարինող փնտրել։ Արտիստն ակնհայտորեն գլուխ չի անում։ Այսօր առաջադեմ ԶԼՄ-ներում նրա տեղը զբաղեցրել է այն նույն գեներալ Զալուժնին, որի հետ Զելենսկին առանց այդ էլ հակասություններ ուներ։
«Ուկրաինական դիմադրության կուռքը», «լեգենդը», «երկաթե գեներալը»՝ այս ոճով են այսօր Արևմուտքում գրում Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնու մասին։ Ուկրաինական Vogue-ն վերջերս ֆոտոսեսիա արեց գեներալի հետ։ «Ուկրաինացի երեխաները նրա անունն օգտագործում են իրենց խաղերի ժամանակ»,-հայտնում է Straights Times-ը, և ես վախենում եմ նույնիսկ մտածել, թե ինչ նկատի ունեն լրագրողները։ Մի խոսքով, Արևմուտքում նրան դիրքավորում են որպես Ուկրաինայի նոր հույս։ Այ թե ով կհաղթի ռուսներին, հաստատ-հաստատ։
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Ռուսաստանից պահանջում են անվճար կերակրել ամբողջ աշխարհին
Ժամանակին Զելենսկուն այնքան շատ սիրող արևմտյան փորձագետները հեգնում են Զալուժնու հանդեպ նրա խանդի թեմայով։ Բայց հարցն այստեղ բնավ էլ մարզված զինվորական քեռու նկատմամբ նրբակազմ մտավորականի խանդը չէ։ Ամեն ինչ շատ ավելի վատ է։
Գաղտնիք չէ, որ տեղացի ազգայնականները Զելենսկուն միշտ էլ չեն սիրել։ Բայց վերջին մի քանի ամսվա ընթացքում նա բազմաթիվ«հեյթերներ» է ձեռք բերել նաև ուկրաինական բանակում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է զգացել Զալուժնին, երբ Զելենսկին չեղարկել է նրա հրամանը, այն էլ՝ հրապարակավ նկատողություն անելով։
Ի դեպ, վերադառնալով Չերչիլին։ Ուղիղ60 տարի առաջ Հարավային Վիետնամի գաղութային վարչակազմը ղեկավարում էր ամերիկացիների դրածոն, լավ ընտանիքից տեղացի տղա Նգո Դին Զյեմը։ Շատ ինտելիգենտ մարդ էր, առանց կատակի։ Նա երրորդ աշխարհի երկրներից առաջին քաղաքական գործիչն էր, որին ամերիկացիները «նոր Չերչիլի» տիտղոս տվեցին։
Դա ասել էր դեմոկրատ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը, համեմատությունը բոլորին դուր էր եկել, այն տպել էին բոլոր թերթերում։
ԱՄՆ-ն Հարավային Վիետնամը զենքով էր լցնում և ստիպում էր պատերազմել Հյուսիսային Վիետնամի դեմ։ Սակայն Հարավային Վիետնամի զինվորականները Նգո Դին Զյեմին չէին սիրում։ Ամենաշատը նրան չէր սիրում Զըոնգ Վան Մինը (Մեծ Մինը)՝ բարձրահասակ ու մկանուտ գեներալը, որը համարում էր, որ նախագահը կոռումպացվածէ և գիտակցաբար է ձախողում ռազմական գործողությունները։
1963 թվականի Նոր Չերչիլը զգալիորեն ձանձրացրեց իր ամերիկացի տերերին։ Պատմաբանները մինչև օրս վիճում են, թե արդյո՞ք ԿՀՎ-ն մասնակցել է նրա դեմ դավադրությանը, թե ոչ, սակայն երկու պահ միանգամայն հստակ են․ ամերիկյան հատուկ ծառայությունները իմացել են Նգո Դին Զյեմայի դեմ զինվորականների դավադրության մասին և հեռացրել են իրենց պահպանությունը նրանից։
Ուկրաինան «թաքնված սակարկության» առարկա է դարձել
Խռովությունը ղեկավարում էր հենց գեներալ Զըոնգ Վան Մինը։ 1963 թվականի նոյեմբերի երկուսին Նոր Չերչիլին առևանգեցին, տարան նկուղ և սպանեցին՝ կրակելով քունքին։ Ոչ ոք առանձնապես չցավեց նրա համար։ Լինդոն Ջոնսոնը ուրիշ բաներով էր զբաղված․ ընդամենը քսան օր անց Դալլասում սպանեցին Քենեդուն, և Ջոնսոնը ԱՄՆ նախագահ դարձավ։
Հետաքրքիր է, որ Մեծ Մինը ողջ ու առողջ անցավ վիետնամական պատերազմի բոլոր շրջադարձերը։ 1975 թվականին (հերթական նախագահի փախուստից հետո) նա հայտարարեց Հարավային Վիետնամի կապիտուլյացիայի մասին և գործերը հանձնեց հյուսիսվիետնամցի ընկերներին, ինչից հետո ազատ արձակվեց և մինչև կյանքի վերջ հանգիստ ապրեց իր կալվածքում, որտեղ թռչուններ էր բուծում և խոլորձ աճեցնում։ Մահացել է սեփական մահով, 85 տարեկան հասակում։
1990-ականներին Վիետնամի ղեկավարությունը նույնիսկ քննարկում էր նրան«Վիետնամի հերոսի» կոչումշնորհելու հարցը։
Չգիտեմ, թե ինչու հիշեցի այս պատմությունը։ «Տարօրինակ մերձեցումներեն լինում․․․»։ Երբեմն ինձ թվում է, որ Վլադիմիր Զելենսկու համար ամենաանվտանգտարբերակը կլիներ երկար ժամկետը Մորդովիայի գաղութում ինչ-որ տեղ։ Ինքնագործ թատրոն կկազմակերպերայնտեղ, առոք-փառոք կապրեր, չէ՞ որ տաղանդավոր մարդ է։
*Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն
Լրահոս
0