00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհիներ, որոնք ծովեր ու օվկիանոսներ են հատել, կամ ինչպես չդառնալ ուսյալ կապիկ

© Photo : Public domain / Department of DefenseԱննա Տեր-Վարդանյան
Աննա Տեր-Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Աննա Տեր-Վարդանյան
Բաժանորդագրվել
Մեր օրերում աշխարհով մեկ ճամփորդելը միջավայրի փոփոխություն է, բայց այնպիսի փոփոխություն, որ մարմնին հարմար լինի, աչքերին՝ հետաքրքիր, հոգուն՝ հաճելի, իսկ դրամապանակին՝ հասանելի։ Բայց լինում է նաև ճիշտ հակառակը։
Հազվադեպ է պատահում, որ ամառային ժամանցը ծրագրելիս երթուղում ներառեն նաև Տյան Շանի վտանգավոր լեռները, աֆրիկյան գերտաքացած սավաննաները կամ արկտիկական սառը ծովերը։
Իսկ Անիտա Քարաքոչյանի դեպքում հենց այդպես էր ստացվում, և այդ առանձնահատկությունը մայրն ու հայրն էին սերմանել։

«Իմ ծնողները նպատակ չունեին ինձ ուսյալ կապիկի վերածելու, նրանք ինձ սովորեցրել են հստակ կանոնի հետևել` երբեք չնվնվալ և չբողոքել սովից, ցրտից կամ շոգից»,- հետագայում հիշում էր Անիտան` չմոռանալով նշել, որ իր կրթությունն ու դաստիարակությունը ստացել է գիրք կարդալով և ճամփորդելով՝ Բերգեմից մինչև Ջիբրալթար, Ստամբուլից մինչև Բերինգի նեղուց, Օլերոն կղզուց մինչև Աթենք։

Աշխարհագրական կոորդինատների ցրվածությունը ստիպում է մտածել ճամփորդական ծախսերի մասին, բայց Անիտայի ծնողները՝ Լևոն և Ալիսա Քարաքոչյանները, ունևոր և միաժամանակ ոչ հիմար մարդիկ էին, համադրություն, որն ամեն քայլի չես հանդիպի։ Մեր դեպքում համադրությունը ստացվել էր և օգնել աղջկան գտնել իր տեղը կյանքում։
Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները
Իսկ հիմա՝ ծովերի և օվկիանոսների պատմության մեջ նրա դերի մասին։ Անիտա Քարաքոչյանն աշխարհում առաջին կին գիտնական-օվկիանոսագետն է։ Ֆրանսիացի հռչակավոր գիտնական Ժակ Իվ Կուստոն ասում էր, որ առանց Անիտա Կոնտիի անհնար կլիներ ստեղծել Մոնակոյի հայտնի օվկիանոսագիտական թանգարանը։ Իր միջոցներով նա ծովայինների դպրոց է հիմնել։ Գրել է «Օվկիանոսը, հրեշներն ու մարդիկ» գիրքը, որում խոսել է Համաշխարհային օվկիանոսում մարդածին սպառնալիքների դեմ՝ շատ ավելի վաղ, քան սկսեցին կետերի ստամոքսից պլաստմասե շշեր և այլ չքայքայվող առարկաներ դուրս բերել։
Հիշելու բաներ շատ կան, բայց անարդար կլիներ հայուհիների գենետիկ առանձնահատկություններից մեկին ավելի մանրամասն չանդրադառնալ։ Սա միակ դեպքը չէ, երբ հայ կինն իր առջև նպատակ է դնում, որ պետք է առաջինը դառնա տիկնանց համար ոչ շատ հարմար ծովային գործում և... դառնում է։
Աննա Տեր-Վարդանյանը՝ ԱՄՆ-ում ծնված հայուհին, ցանկացավ ԱՄՆ-ի նավագնացության պատմության մեջ առաջին ավագը դառնալ և դարձավ։
Աննայի կարիերայի պատմությունից․
«Е-7» կոչումը ստացել է Սան Ֆրանցիսկոյի ռազմածովային բազայում, «Е-8» (ՌԾՈւ ավագ) կոչումը՝ Նյու Ջերսիում։ Այնուհետև՝ «E-9», ինչից հետո Աննան իր անունը գրեց ԱՄՆ պատմության մեջ` դառնալով առաջին և վերջին տիկինը, որն արժանացել է ՌԾՈւ բարձրագույն մակարդակի սպայի կոչմանը։
Ծովը գրավում էր հայուհուն նաև այն պատճառով, որ նա մեծ ավազանի մոտակայքում էր ապրում։ Բայց այնքա՜ն մարդ կա, որ ծովի մոտ է ապրում։
Անիտա Քարաքոչյանի դեպքում ամեն ինչ այլ է․ քիչ ավելի լայն և շատ ավելի խորը։
«Երեք հարյուր տարի իմ ժողովրդի մի մասը ծովի մոտ է ապրել։ Մենք ունեինք հիասքանչ Կիլիկիան, որի ափերի մոտ խարիսխ էին գցում հարյուրավոր հայկական նավեր, որոնք առևտրական կապեր ունեին աշխարհի ուժեղագույն երկրների հետ։ Եվ հետո ամենահզոր հայ արքայի՝ Տիգրան Մեծի ժամանակ մենք «Ծովից ծով Հայաստան» ենք ունեցել։ Իմ երակներում այդ առյուծների երկրի արյունն է հոսում»,-ասում էր նա։
Մեր օրերում «Ծովից ծով Հայաստանի» մասին ավելի լավ է լռել, չնայել անվերջ գրավիչ հեռուներին, բայց ախր եղե՛լ է․․․
․․․Նաև կարծրատիպ կար, որ չի կարելի հանդուրժել կնոջ ներկայությունը նավի վրա։
Դանիայում, ի դեպ, 1562 թվականին հրաման էր հրապարակվել․ «Կանայք և խոզերը չպետք է նավի վրա լինեն։ Եթե այդպիսիք հայտնաբերվեն, անհապաղ ծովը նետել»։
Ֆրանսիացիներն էլ դանիացիներից առանձնապես հետ չէին մնում։ Քսաներորդ դարի սկզբին Ֆրանսիայի օրենսդրությունը կանանց, առաջին հերթին չամուսնացած կանանց արգելում էր բաց ծովում հետազոտական աշխատանքներով զբաղվել։
Ամուսնության հարցը Անիտան լուծեց լավագույն ձևով․ ամուսնացավ դիվանագետ Մարսել Կոնտիի հետ, և դրանից հետո հայկական «Քարաքոչյան» ազգանունը սկսեց գծիկով գրվել ֆրանսիական «Կոնտիի» հետ, բայց ամենակարևորն այն է, որ ամուսնուն գրավում էր ծառայողական պարտականություններից դուրս աշխարհում ճամփորդելու միտքը։ Զույգը պարբերաբար միասին էր ճանապարհ ընկնում։
Անիտա Քարաքոչյան-Կոնտիի կատարմամբ ծովային ճամփորդությունները մայրամուտներով ու նորալուսնի տակ մակընթացություն-տեղատվություններով հիանալու մասին չէին․ դա աշխատանք էր, որը ոչ բոլորն են տեսնում։
1941-1943 թվականներին Ֆրանսիայի Ծովակալության հանձնարարությամբ Անիտա Քարաքոչյան-Կոնտին ձկնորսության մեթոդների կատարելագործման նպատակով մեկնում է Աֆրիկա: Ճանապարհին նա զբաղվում է նաև քարտեզներ կազմելով, անհայտ ձկնատեսակների նկարագրությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին նրան գերգաղտնի առաջադրանք են տալիս՝ հայտնաբերել և վնասազերծել գերմանացիների կողմից Հյուսիսային ծովում տեղադրված մագնիսական ականները։ Նրան հաջողվում է ոչ միայն բարեհաջող կատարել առաջադրանքը, այլև գործնական խորհուրդներ տալ ականապատ տարածքներն անվտանգ կերպով շրջանցելու մասին։
1943 թվականից սկսած և հաջորդ տասը տարվա ընթացքում մեր հայրենակցուհին Արևմտյան Աֆրիկայի ձկնային ռեսուրսների ուսումնասիրությամբ է զբաղվել Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի և Կոտ դ’Իվուարի առափնյա ծանծաղուտներում։
1960-ականներին Ադրիատիկ ծովի ափին և Հյուսիսային ծովում նա վայրի ձկների բուծման ֆերմա է հիմնադրել: 1971 թվականին հրապարակել է օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին հերթական հետազոտությունը։

Հետաքրքիր է` ինչպես կգնահատեր մեր օվկիանոսագրողը Հայաստանի Սևանա լճի և այլ ջրային մակերևույթների փոխգործակցությունը առհասարակ պետական կառույցների և մասնավորապես բնապահպանական կազմակերպությունների հետ։ Իսկ չէ՞ որ ինչ-ինչ բաներ նա կարող էր սեփական աչքերով տեսնել․ Քարաքոչյան-Կոնտին մահացել է ոչ այնքան հեռավոր 1997 թվականին` ծովում և ցամաքում ապրելով ուղիղ 99 տարի։

ԱՄՆ ՌԾՈւ նավի գլխավոր ավագ Աննա Տեր-Վարդանյանը տասը տարով պակաս է ապրել։ Թաղված է Վաշինգտոնի Արլինգտոնյան զինվորական գերեզմանատանը։
Օվկիանոսագետ Անիտա Քարաքոչյան-Կոնտիի աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։ Իսկ այլ կերպ կարո՞ղ էր լինել։
Լրահոս
0