https://armeniasputnik.am/20220808/minski-khmbi-erkrnery-petq-e-kataren-partakanutjunnery-bvoghvoqi-akcia-amn-despanatan-mvot-46356848.html
Մինսկի խմբի երկրները պետք է կատարեն պարտականությունները. բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան մոտ
Մինսկի խմբի երկրները պետք է կատարեն պարտականությունները. բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան մոտ
Արցախից տեղահանվածները բողոքի ցույցի դուրս եկան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև` նամակ փոխանցելով դեսպանին։ 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T10:54+0400
2022-08-08T10:54+0400
2022-08-08T11:22+0400
արցախ
հայաստան
ամն
դեսպանատուն
բողոքի ակցիա
տեղահանված
եահկ մինսկի խումբ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/08/46356397_0:0:1600:901_1920x0_80_0_0_a41c842e020002516de7bc5e1acb07dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախից տեղահանվածները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ցույցի էին դուրս եկել` հայրենիք վերադարձի պահանջով։«Մեր պահանջը մեկն է` վերադառնալ հայրենիք։ Բացի այդ, պետք է տարբեր երկրներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև պահանջ դնեն, որ ոչ միայն մեր տունը հետ տան, այլ նաև վերականգնեն մեզ պատճառված վնասը. համացանցում տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները քարուքանդ անում մեր տները։ Հայաստանի և Արցախի իշխանություններն անցյալ չունեցող են, դրա համար մենք այս կառավարությունից պահանջ չունենք»,- ասաց ցույցի մասնակից մի կին։Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ ուրբաթ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ցույցի շարունակությունն է այսօրվանը։ Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց նամակը փոխանցեցին անվտանգության աշխատակցին, որպեսզի այն հասցնեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։Նրանք այսօր նույն խնդիրը կբարձրաձայնեն նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց։Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ցույց անցկացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը հայտնել էր, որ իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրներից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը։ Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/08/46356397_0:0:1600:1200_1920x0_80_0_0_68c0fbb00745b5dedfd39d558c6e5ff8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայաստան, ամն, դեսպանատուն, բողոքի ակցիա, տեղահանված, եահկ մինսկի խումբ
արցախ, հայաստան, ամն, դեսպանատուն, բողոքի ակցիա, տեղահանված, եահկ մինսկի խումբ
Մինսկի խմբի երկրները պետք է կատարեն պարտականությունները. բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան մոտ
10:54 08.08.2022 (Թարմացված է: 11:22 08.08.2022) Արցախից տեղահանվածները բողոքի ցույցի դուրս եկան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև` նամակ փոխանցելով դեսպանին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախից տեղահանվածները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ցույցի էին դուրս եկել` հայրենիք վերադարձի պահանջով։
«Մեր պահանջը մեկն է` վերադառնալ հայրենիք։ Բացի այդ, պետք է տարբեր երկրներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև պահանջ դնեն, որ ոչ միայն մեր տունը հետ տան, այլ նաև վերականգնեն մեզ պատճառված վնասը. համացանցում տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները քարուքանդ անում մեր տները։ Հայաստանի և Արցախի իշխանություններն անցյալ չունեցող են, դրա համար մենք այս կառավարությունից պահանջ չունենք»,- ասաց ցույցի մասնակից մի կին։
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ ուրբաթ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ցույցի շարունակությունն է այսօրվանը։
«Մենք Ամերիկայի դեսպանատան առջև ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի։ Պահանջում ենք, որ իրենց պարտականությունները կատարեն Մինսկի խմբի երկրները, քանի որ հիմա Արցախում իրավիճակը լարված է, արդեն Աղավնոն են ուզում հանձնեն նախկինում Շուշին ու Հադրութը հանձնողները»,- ասաց ցույցի դուրս եկած տղամարդը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց նամակը փոխանցեցին անվտանգության աշխատակցին, որպեսզի այն հասցնեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
Նրանք այսօր նույն խնդիրը կբարձրաձայնեն նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ցույց անցկացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը հայտնել էր, որ իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրներից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը։
Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։