https://armeniasputnik.am/20220808/peskvovn-asel-e-erb-hnaravvor-klini-putini-ev-zelensku-handipumy-46371008.html
Պեսկովն ասել է` երբ հնարավոր կլինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Պեսկովն ասել է` երբ հնարավոր կլինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բարձր մակարդակի բանակցությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիայի նախագահի առաջարկը: 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T14:33+0400
2022-08-08T14:33+0400
2022-08-08T14:44+0400
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն բանակցողների կողմից «տնային աշխատանքը» կատարելուց հետո, այնպես որ առայժմ այդ հանդիպման նախադրյալներ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ։Դրա համար էլ, ըստ նրա, Էրդողանի հիշատակած հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ ներկա պահին չկան։Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում գնահատում են Թուրքիայի նախագահի ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային գործընթացը կազմակերպելու համար, սակայն ուկրաինացի բանակցողների պատվիրակությունը «հեռացել է նպատակից»:"Այս առումով այժմ որևէ բանակցային գործընթաց չկա",-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:Պեսկովը նաև հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է մինչեւ սահմանված նպատակների իրականացումը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով
Պեսկովն ասել է` երբ հնարավոր կլինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը
14:33 08.08.2022 (Թարմացված է: 14:44 08.08.2022) Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բարձր մակարդակի բանակցությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիայի նախագահի առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն բանակցողների կողմից «տնային աշխատանքը» կատարելուց հետո, այնպես որ առայժմ այդ հանդիպման նախադրյալներ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ։
«Նախագահների բարձր մակարդակի հանդիպմանը նպաստող բանակցող պատվիրակությունների տնային աշխատանքը կատարված չէ», - ասել է Պեսկովը։
Դրա համար էլ, ըստ նրա, Էրդողանի հիշատակած հանդիպման համար անհրաժեշտ նախադրյալներ ներկա պահին չկան։
Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում գնահատում են Թուրքիայի նախագահի ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային գործընթացը կազմակերպելու համար, սակայն ուկրաինացի բանակցողների պատվիրակությունը «հեռացել է նպատակից»:
"Այս առումով այժմ որևէ բանակցային գործընթաց չկա",-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաև հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է մինչեւ սահմանված նպատակների իրականացումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։