Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը. Կրեմլ

© Photo : official site of the Prime Minister of RAՊուտինն ու Փաշինյանը
Պուտինն ու Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Պուտինն ու Փաշինյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի նախագահն ու ՀՀ վարչապետն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը: Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման կարևորությունը։
Հիշեցնենք` Պուտինի և Փաշինյանի նախորդ զրույցը կայացել էր 6 օր առաջ` օգոստոսի 2-ին։
Լրահոս
0