Ղրիմում ահաբեկչության վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվել

© SputnikՊայթյուն Ղրիմում
Պայթյուն Ղրիմում - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Պայթյուն Ղրիմում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տարածաշրջանի ղեկավարը վստահեցրել է, որ միջոցառումը բացառապես պրոֆիլակտիկ բնույթ ունի, քանի որ իրավիճակը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության տակ:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ այսօր ժամը 20:00-ից մինչև վաղը 20:00-ն ահաբեկչության վտանգի բարձր («դեղին») մակարդակ է սահմանել։
Այն կգործի Արմյանսկ, Ջանկոյ, Կրասնոպերեկոպսկ շրջանների քաղաքային տարածքներում և կտարածվի տրանսպորտի նախարարության, բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության, առողջապահության նախարարության, վառելիքի և էներգետիկայի նախարարության, արդյունաբերական քաղաքականության նախարարության և Ղրիմի ջրային տնտեսության պետական կոմիտեի օբյեկտների վրա:
«Սա բացառապես պրոֆիլակտիկ քայլ է, քանի որ տարածաշրջանի իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»,– գրել է Ղրիմի ղեկավարն իր Telegram-յան ալիքում:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ այսօր կեսօրին Ղրիմի «Սակի» օդանավակայանում զինամթերք է պայթել, ավիացիոն տեխնիկան չի վնասվել։
Ղրիմի առողջապահության նախարարության ղեկավար Կոնստանտին Սկորուպսկին հայտնել է, որ պայթյուններից 1 մարդ է մահացել, 6-ը` տուժել, որոնցից մեկը երեխա է։
Ղրիմում գրանցված պայթյունի հիմնական պատճառ է դիտարկվում անվտանգության կանոնների խախտումը
Լրահոս
0