Գնդեվազում մածունի ու թթվասերի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել

© Photo : Кухня АнаитՄածուն
Մածուն - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կաթնամթերքի արտադրամասը, որտեղ մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել ու նմուշառում կատարել, գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում ու պատկանում է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Վայոց Ձորում արտադրվող մածունի և թթվասերի մեջ աղիքային ցուպիկի մանրէներ է հայտնաբերել։
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, կաթնամթերքի արտադրամասը, որտեղ մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել ու նմուշառում կատարել, գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում ու պատկանում է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին։
«Փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։
Նշված արտադրամասի մածունի ու թթվասերի արտադրությունը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` արտադրանքը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Լրահոս
0