00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկը» պարտվեց ու լքեց Չեմպիոնների լիգան, բայց կխաղա Եվրոպայի լիգայում

© Sputnik / Andranik Ghazaryan «Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում
«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում
Բաժանորդագրվել
«Փյունիկը» հայկական ակումբներից առաջինը հանդես եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Առայժմ երրորդ փուլը անհաղթահարելի է հայկական ակումբների համար։ Դրանում համոզվեցինք «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» դիմակայության ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0։2 հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, և դիմակայությունում մրցակցին զիջեց 0։7 հաշվով։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» առաջին խաղից հետո հաղթողի հիմնական հավակնորդի հարցը հանվեց։ Երևանյան խաղում հաղթելը «Փյունիկի» համար շատ կարևոր էր ու անհրաժեշտ, բայց դիմակայությունը հաղթանակի հասնելը աներևակայելի հրաշք կլիներ։ Առաջին խաղում մենք տեսանք Սերբիայի չեմպիոնի բարձր կարգն ու թե ինչպիսի արագ և հնարամիտ ֆուտբոլիստներով է թիմը համալրված։ Սակայն զուտ հոգեբանական տեսակետից մեր չեմպիոնին հաղթանակն իհարկե կոգևորեր։ Չէ՞ որ Չեմպիոնների լիգային հրաժեշտ տալով` «Փյունիկը» չի ավարտում իր եվրոպական մրցաշրջանը. մեր թիմը ապահովել է եվրոպական աշունը նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մասնակցությամբ, և դեռ պարզ էլ չէ, թե կարող է արդյոք «Փյունիկը» հանդես գալ ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի, այլ Եվրոպայի լիգայի խմբային փուլում։
Շախմատային օլիմպիադան ավարտվեց. Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ փոխչեմպիոն
Ինչ վերաբերում է «Ցրվենա Զվեզդայի» հետ պատասխան խաղին, ապա այն անհամեմատ զերծ էր լարվածությունից։ Չի կարելի ասել, որ «Փյունիկը» չէր ուզում համարժեք ռևանշի հասնել առաջին խաղում 0։5 հաշվով կրած պարտության դիմաց։ Միևնույն ժամանակ թիմը արդեն չէր էլ մտածում դիմակայությունում հաղթելու մասին։ Միակ նպատակը այս խաղում հաղթելն էր։ Ու «Փյունիկը» շատ լավ սկսեց հանդիպումը։ Լուկա Յուրիչիչը լրջորեն անհանգստացրեց մրցակցի դարպասապահին, բայց խաղի 29-րդ րոպեին մրցավարը մերոնց դարպասին VAR համակարգի օգնությամբ 11-մետրանոց նշանակեց։ Հետաքրքիր զուգադիպությամբ Բելգրադում Սերբիայի չեմպիոնը հաշիվը բացեց խաղի հենց 29-րդ րոպեին։ Բայց պատմության կրկնությանը խանգարեց Ստանիսլավ Բուչնևը, որը հետ մղեց Ալեքսանդր Կատայի հարվածը նշակետից։ Սակայն առաջին կեսի ավարտից երեք րոպե առաջ, նորից VAR-ի օգնությամբ մեր թիմի դարպասին նշանակվեց 11-մետրանոց, ու այս անգամ արդեն Բուչնևը չկարողացավ փրկել «Փյունիկին»։
© Sputnik / Andranik Ghazaryan

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում - Sputnik Արմենիա
1/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

© Sputnik / Andranik Ghazaryan

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում - Sputnik Արմենիա
2/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

© Sputnik / Andranik Ghazaryan

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում - Sputnik Արմենիա
3/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

© Sputnik / Andranik Ghazaryan

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում - Sputnik Արմենիա
4/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

1/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

2/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

3/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

4/4

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում

Երկրորդ կեսում «Ցրվենա Զվեզդան» Միլան Պավկովի ջանքերով կրկնապատկեց առավելությունը։ «Փյունիկը» պարտվում էր ոչ միայն դիմակայությունում, այլ նաև պատասխան խաղում։ Սակայն կարևորն այն էր, որ մեր թիմը խաղում էր։ Խաղում էր ինչքան հնարավոր է, խաղում էր, ինչքան կարող է, խաղում էր գոնե մեկ գնդակ խփելու համար։ Եվ ուներ նման հնարավորություն։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այս հատվածում արդեն գործնականում հասկացանք, որ ավելի բարձր արդյունքի հասնելու համար այլ որակներ ունեցող ֆուտբոլիստներ են հարկավոր, այլ բյուջե է հարկավոր։ Իսկ «Փյունիկն» իր իրական հնարավորությունների առավելագույն չափով խաղաց Չեմպիոնների լիգայում։ Հիմա արդեն սպասենք մեր չեմպիոնի ելույթներին Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆում։
© Sputnik / Andranik Ghazaryan«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում
Ответный матч 3-го квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между ФК Пюник и Црвена Звезда (9 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպում
Եվրոպական մրցասպարեզում «Փյունիկը» հաջորդ հանդիպումը անցկացնելու է սեփական հարկի տակ ու մրցելու է Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» հետ։ Այդ հանդիպումը կայանալու է օգոստոսի 18-ին։
Հուլիսին նա անգերազանցելի է եղել. Վահան Բիչախչյանը «Պոգոնի» լավագույն խաղացող է ճանաչվել
Լրահոս
0