00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձում են թռչել ու բնից ընկնում են․ ի՞նչն է արագիլների ձագերի աղտոտման պատճառը

© Sputnik / Asatur YesayantsԱղտոտված արագիլները
Աղտոտված արագիլները - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
Աղտոտված արագիլները
Բաժանորդագրվել
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում բնադրող սպիտակ արագիլները բնապահպանական աղետի առջև են հայտնվել։ Դեռևս հստակ հայտնի չէ՝ որտեղ և ինչպես, բայց արագիլների փետրածածկը սև, յուղային շերտով է պատվում, ինչի պատճառով նրանք պարզապես թռչել չեն կարողանում։
Շատերի համար կյանքում թռչելու առաջին փորձը վերջինն է դառնում․ արագիլների ձագերն ընկնում են բնից կամ բախվում էլեկտրալարերին, սյուներին, որոշ ձագեր ընկնելիս սատկում են, որոշ ձագեր կոտրում են թևերն ու ընդմիշտ զրկվում երբևէ թռչելու, ինքնուրույն բնության մեջ ապրելու հնարավորությունից։ Թռչել չկարողացող արագիլները նաև սնունդ հայթայթելու խնդրի առջև են կանգնում, ուստի հյուծվում են և․․․ Այս տխուր պատմության պատճառը յուղանման, ճենճոտ այն նյութն է, որով արդեն մի քանի տարի է՝ աղտոտվում են Հայաստանում բնադրող արագիլները։
Քանաքեռ-Զեյթունի այգիներից մեկում այս պահին մոտ 2 տասնյակ փրկված արագիլներ են ապրում։ «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի թիմն արդեն 4 տարի է՝ զբաղվում է արագիլների փրկությամբ։ Նրանք Արարատի և Արմավիրի մարզերում հավաքագրում, հատուկ տարածք են տեղափոխում արագիլներին, օրեր, երբեմն շաբաթներ շարունակ խնամում, կերակրում են, որպեսզի արագիլները վերականգնեն ուժերը՝ լողացնելուն դիմանալու համար։
© Sputnik / Asatur Yesayants«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը
Глава фонда Защита эндемичных и исчезающих видов Манук Манукян у входа на станцию-парк сбора аистов - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2022
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը
«Երբ բնից ընկած են լինում, ծնողները չեն կերակրում, համայնքային տարածքներում էլ համապատասխան կեր չեն գտնում, սկսում են նիհարել, հյուծվել։ Եթե միանգամից բերենք ու լողացնենք, չեն դիմանա մաքրող նյութերի բաղադրությանը, կարող են անկումներ լինել»,- ասում է հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանն ու ավելացնում՝ փառք Աստծո, այս տարի դեռ լողացնելիս նման դեպքեր չեն ունեցել։
Ցույց է տալիս 6-7 օր առաջ այստեղ տեղափոխված արագիլի փետուրները․ դրանք այնպես են իրար կպած, որ անգամ թևերը թափահարել չի կարողանում։ Թռչնին գտել են հյուծված, շատ վատ վիճակում։ Հիմա արդեն բավական վերականգնվել է, առաջիկա օրերին նրան էլ լոգանք է սպասվում։ Դրանից հետո էլի որոշ ժամանակ այստեղ կմնա, ապա բնություն կվերադարձնեն։ Այս տարի արդեն մոտ 40 արագիլի խնամել են, լողացրել ու բաց թողել։
Թռչուններին մաքրում են հատուկ նյութերով․ ասում է՝ առաջին տարին, երբ անփորձ էին, ԱՄՆ-ի ընկերներից մեկը հատուկ նյութեր ուղարկեց, որոնցով այնտեղ մաքրում են նավահանգիստներում հիմնականում նավթով աղտոտված արագիլներին։ Անգամ նավթը մաքրող նյութը հայաստանյան պայմաններում աղտոտված արագիլներին չօգնեց, բացարձակ չմաքրեց։ Սկսեցին հավաքած փետուրների վրա տեխնոլոգիաներ փորձարկել, որպեսզի փետուրները ոչ միայն մաքրվեն, այլև չվնասվեն․ գտան մեկը, որն ամենաարդյունավետն է։
Աղտոտված արագիլներին մաքրելու գործընթացը կազմակերպում են կամավորների օգնությամբ։ Ի դեպ, արդեն նաև Հայաստան տեղափոխված ռուսներ են մասնակցում։ Արագիլների աչքերը փակում են՝ թռչունների սթրեսը նվազեցնելու համար։ 1 արագիլ լողացնելու համար պետք է մոտ 30 րոպե ժամանակ և գրեթե 120 լիտր ջուր։ Տուժած փետրավորները սև ճենճից ազատվելու համար մաքրման 3 փուլով են անցնում։
Մանուկն ասում է՝ որքան ուսումնասիրել է, աշխարհի որևէ երկրում նման աղտոտվածությամբ արագիլների դեպքերի չի հանդիպել։ Իսկ թե Հայաստանում ինչպես, ինչու, ինչով և որտեղ են աղտոտվում արագիլները, դեռևս հստակ չէ։ Ասում է՝ տարբեր կազմակերպություններ լաբորատոր հետազոտություններ են արել՝ պարզելու, թե ինչ նյութ է փետուրների վրա։
«Ըստ արդյունքների՝ կա կենդանական ծագման յուղ, ձեթային մաս, չիպսի յուղ, բայց հստակ ասել՝ ինչ նյութ է, չենք կարող։ Պարզ է մի բան՝ հիմնական խնդիրը թափոններն են, կարող է լինել թռնչաֆաբրիկաների, պահածոների գործարանների, ձկնարտադրության թափոն և այլն»,- նշում է Մանուկը։
Հետաքրքիրն այն է, որ արագիլների ձագերն արդեն բներում են աղտոտվում, Մանուկի խոսքով՝ հասուն արագիլների մոտ աղտոտվածությունն այդ աստիճանի չի հասնում։ Ուսումնասիրությունների արդյունքում աղտոտման երկու վարկած ունեն։
«Ըստ մի վարկածի՝ աղտոտվում են կերի միջոցով։ Ծնողները ձագերին կերակրում են փսխելու միջոցով, կերը կարող է թափվել բնի մեջ, ձագերի վրա, ընթացքում նրանց վրա նաև փոշի է նստում, ու այսպիսի ճենճոտ շերտ է ստացվում։ Կա նաև երկրորդ վարկածը․ ծնողները կտուցով ջուր են բերում, ձագերի վրա են ցանում՝ նրանց հովացնելու համար։ Հնարավոր է՝ այդ յուղային մասը հենց ջրի մեջ է, արագիլներն էլ բնակավայրերին մոտ են, որտեղ մեքենաների, մարդկանց շարժ կա, գյուղատնտեսական աշխատանքներ են արվում և այլն, այսինքն՝ յուղային շերտի վրա նաև փոշին է նստում, էլ թռչել չեն կարողանում»։
Մանուկը նշում է՝ արագիլների մեծ մասն արդեն մեր երկրից չի էլ չվում․ դրա պատճառը կրկին թափոններն են, աղբավայրերը, որոնք, փաստորեն, արագիլների համար կերային բազա են դառնում։
«Մարդիկ կան, կասեն՝ ի՞նչ վատ է, թող արագիլը մնա, բայց այդպես չէ։ Արդեն կարիք կա, որ մասնագետների խումբ հավաքվի, ուսումնասիրի՝ ինչ խնդիրներ կարող են լինել, քանի որ մի պոպուլյացիայի այսչափ ավելացումը կարող է մեկ ուրիշին վնասել, չէ՞ որ նրանք նաև կրծողներով, սողուններով, մորեխներով են սնվում։ Բացի այդ, չուն ինքնիրեն զտում է՝ թույլ, հիվանդ արագիլները տեղ չեն հասնում, իսկ այսպես գենն է թուլանում, այսօր մինչև անգամ ձագերի մոտ ռախիտներ են նկատվում։ Ու այս ամենի հիմնական պատճառը մարդկային գործոնն է»,- նշում է մասնագետը։
© Photo : provided by Manuk Manukyan

Կամավորները մաքրում ու լողացնում են աղտոտված թռչուններին

Կամավորները մաքրում ու լողացնում են աղտոտված թռչուններին - Sputnik Արմենիա
1/14

Կամավորները մաքրում ու լողացնում են աղտոտված թռչուններին

© Photo : provided by Manuk Manukyan

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը - Sputnik Արմենիա
2/14

3/14

Կամավորները մաքրում ու լողացնում են աղտոտված թռչուններին

© Sputnik / Asatur Yesayants

Աղտոտված արագիլները

Աղտոտված արագիլները - Sputnik Արմենիա
4/14

Աղտոտված արագիլները

© Sputnik / Asatur Yesayants

Աղտոտված արագիլի փետուրները

Աղտոտված արագիլի փետուրները - Sputnik Արմենիա
5/14

Աղտոտված արագիլի փետուրները

© Sputnik / Asatur Yesayants

Աղտոտված արագիլները

Աղտոտված արագիլները - Sputnik Արմենիա
6/14

Աղտոտված արագիլները

© Sputnik / Asatur Yesayants

Ընկնելու հետևանքով թռչունները տարբեր վնասվածքներ են ստանում

Ընկնելու հետևանքով թռչունները տարբեր վնասվածքներ են ստանում - Sputnik Արմենիա
7/14

Ընկնելու հետևանքով թռչունները տարբեր վնասվածքներ են ստանում

© Sputnik / Asatur Yesayants

Գաբի շունն ընկերացնել է թռչունների հետ

Գաբի շունն ընկերացնել է թռչունների հետ - Sputnik Արմենիա
8/14

Գաբի շունն ընկերացնել է թռչունների հետ

© Sputnik / Asatur Yesayants

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը - Sputnik Արմենիա
9/14

10/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

© Sputnik / Asatur Yesayants

Աղտոտված արագիլները

Աղտոտված արագիլները - Sputnik Արմենիա
11/14

Աղտոտված արագիլները

© Sputnik / Asatur Yesayants

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը - Sputnik Արմենիա
12/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

© Sputnik / Asatur Yesayants

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը թռչունների մաքրման ու բուժման աշխատանքներ է իրականացնում։

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը թռչունների մաքրման ու բուժման աշխատանքներ է իրականացնում։ - Sputnik Արմենիա
13/14

14/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը թռչունների մաքրման ու բուժման աշխատանքներ է իրականացնում։

1/14

Կամավորները մաքրում ու լողացնում են աղտոտված թռչուններին

2/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

3/14

Կամավորները մաքրում ու լողացնում են աղտոտված թռչուններին

4/14

Աղտոտված արագիլները

5/14

Աղտոտված արագիլի փետուրները

6/14

Աղտոտված արագիլները

7/14

Ընկնելու հետևանքով թռչունները տարբեր վնասվածքներ են ստանում

8/14

Գաբի շունն ընկերացնել է թռչունների հետ

9/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

10/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

11/14

Աղտոտված արագիլները

12/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանը

13/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը թռչունների մաքրման ու բուժման աշխատանքներ է իրականացնում։

14/14

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը թռչունների մաքրման ու բուժման աշխատանքներ է իրականացնում։

Հիմա արագիլների հավաքակայան դարձած այգում ապրում են նաև փետրավորներ, որոնք էլ երբեք չեն թռչելու, նշանակում է՝ նրանք բնության մեջ ինքնուրույն ապրել չեն կարողանալու․ ի՞նչ է լինելու նրանց հետ․ այս հարցի պատասխանը Մանուկը դեռ չունի։ Ասում է՝ մասնագետների հետ քննարկել է պետք։ Կարելի է կրթական հատուկ ծրագրեր անել երեխաների համար, նրանք իրենց աչքերով կտեսնեն, կիմանան, կսովորեն, թե մարդկային սխալ գործունեության պատճառով, այսինքն՝ մեր բոլորիս մեղքով, ինչ վիճակում են հայտնվել թռչունները։
Լրահոս
0