00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ–ի դերն ու կշիռը Արցախում իրապես մեծացել է. քաղաքագետը` Պուտին–Փաշինյան շփումների մասին

Պուտին–Փաշինյան շփումների համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի ակտիվացումը շփման գծում
Բաժանորդագրվել
Հրանտ Միքայելյանի խոսքով` տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական գործունեությունը որոշակիորեն սահմանափակվել է, որովհետև այն հնարավոր ռեսուրսը, որ կարող է ՌԴ–ն հատկացնել Հարավային Կովկասին, նվազել է, բայց դիվանագիտական դաշտում ռուսներն ավելի ազատ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումների համար հիմնական ֆոն է հանդիսացել Ադրբեջանի ակտիվացումն Արցախի հետ շփման գծում, հարձակումները հայկական ստորաբաժանումների վրա, ինչպես նաև հայկական զինուժի դուրսբերումն Արցախից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ–տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով և, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։ Նրանց նախորդ զրույցը կայացել էր օգոստոսի 2-ին։
«Ռուսաստանի դերն ու կշիռը Արցախում իրապես մեծացել է, որովհետև ՌԴ–ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»,– ասաց Միքայելյանը։
Ըստ նրա` երկրորդ պատճառը պայմանավորված է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի ակտիվ դիվանագիտությամբ, որի բովանդակությանը հայաստանյան հասարակությունն ամբողջությամբ չի տիրապետում, բայց տեսնում է տարատեսակ դրսևորումները։
Քաղաքագետի խոսքով` Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի համար որոշակի հիմք կարող է լինել նաև Բերձորի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
«Պետք է գիտակցել, որ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական գործունեությունը որոշակիորեն սահմանափակվել է, որովհետև այն հնարավոր ռեսուրսը, որ կարող է ՌԴ–ն հատկացնել Հարավային Կովկասին, նվազել է, բայց դիվանագիտական դաշտում ռուսներն ավելի ազատ են և նույնիսկ իրենց հայացքն ուղղել են այլ տարածաշրջաններին` հաշվի առնելով նոր իրողությունները»,– նշեց քաղաքագետ–տնտեսագետը։
Միքայելյանի դիտարկմամբ` մի կողմից տեսանելի է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի չէ ամբողջությամբ խաղաղություն ապահովել, ինչի հիմնական պատճառն այն է, որ ՌԴ–ում ի սկզբանե լիովին չեն գնահատել Ադրբեջանի ագրեսիվ մղումները։ Ռուսական առաքելությունը, ըստ նրա, երբեմն պատրաստ չէ Ադրբեջանի կողմից սրացումներին, ուստի խաղաղապահ առաքելությունը սկզբից լավ հաշվարկված չէր, որպեսզի եղած անվտանգային մարտահրավերներին լիարժեքորեն դիմակայեր, բայց մյուս կողմից էլ պետք է նշել, որ ամբողջ աշխարհում հաջողված խաղաղապահ առաքելությունները, Միքայելյանի պնդմամբ, համեմատաբար քիչ են, դրանք հիմնականում տապալվել են, որովհետև հակամարտությունների լուծման և նման գոտիներում բարձր անվտանգություն ապահովելու հիմնական ձևաչափը չեն։
«Արևմուտքից սնվող հայկական մամուլը կարծես առիթ է փնտրում ռուսական առաքելությանը քննադատելու համար, բայց դավադրապաշտությունը, թե ռուսական կողմն է երբեմն դրդում ադրբեջանցիներին հարձակվել հայկական դիրքերի վրա, չափազանցված է և իրականությանը չի համապատասխանում»,– վստահեցրեց Միքայելյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը։
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Լրահոս
0