https://armeniasputnik.am/20220809/shirakci-gerineri-tsnoghnern-u-harazatnery-gishern-anckacrel-en-karavarutjan-arjev-46412189.html
Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև
Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող գերիների ծնողներին որևէ մեկը չի ընդունել։ 09.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-09T11:09+0400
2022-08-09T11:09+0400
2022-08-09T11:56+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/0b/26410618_0:0:1601:901_1920x0_80_0_0_1c19dbd01a7601cb8dcd80d5838f427f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Նշենք, որ նրանք դեռ երեկվանից կառավարության շենքի առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները։Sputnik Արմենիայի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց` երեկ իրենց պահանջը լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մեկը չի ընդունել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, տղամարդը մանրամասներ չնշեց. դեռ կազմակերպչական հարցեր կան քննարկելու, որից հետո կորոշեն իրենց անելիքը։ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողական քաղաքականություն. ՍահակյանՇիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին` Խծաբերդում, եռակողմ հայտարարությունից հետո։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։ Գերիների ծնողները, այլ հարազատներ քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով գերիների թիվը շատ ավելին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/0b/26410618_191:0:1392:901_1920x0_80_0_0_f3e1a4bbb470f34eb4d10afc379d7243.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բողոքի ակցիա
Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև
11:09 09.08.2022 (Թարմացված է: 11:56 09.08.2022) Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող գերիների ծնողներին որևէ մեկը չի ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ նրանք դեռ երեկվանից կառավարության շենքի առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց` երեկ իրենց պահանջը լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մեկը չի ընդունել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, տղամարդը մանրամասներ չնշեց. դեռ կազմակերպչական հարցեր կան քննարկելու, որից հետո կորոշեն իրենց անելիքը։
Շիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին` Խծաբերդում,
եռակողմ հայտարարությունից հետո։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։
Գերիների ծնողները, այլ հարազատներ քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով գերիների թիվը շատ ավելին է։