00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անգամ այս մեր հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը»․ Գաբրիել Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsԳաբրիել Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում
Գաբրիել Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Գաբրիել Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում
Բաժանորդագրվել
Հայաստանի շախմատի հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը լրագրողների հետ խոսել է հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանի մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուրախ է շախմատային օլիմպիադայում արծաթ նվաճելու համար, բայց ուրախության մեջ տխրություն էլ կա։
«Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ Հայաստանը շախմատային երկիր է, այդ առումով, իհարկե, ուրախ ենք։ Բայց մենք շատ մոտ էինք չեմպիոնության, բավականին բարձր միավորներ ունեինք, որոնցով նախորդ տարիներին անգամ ոսկի են նվաճել։ Բոլորս ցավ ապրեցինք ոսկի չնվաճելու համար», - ասաց Սարգսյանը։
Լրագրողները հավաքականի ներկա ավագից հարցրին՝ ինչպես էր առաջին անգամ առանց նախորդ ավագի՝ ԱՄՆ հավաքական տեղափոխված Լևոն Արոնյանի խաղալը։
«Իհարկե, մեծ կորուստ է մեզ համար, որ Լևոնը չկա, բայց անգամ այս մեր հաղթանակի մեջ նա մեծ ներդրում ունի։ Նա ամեն անգամ պարապել է մեզ հետ, ամեն ուժեղ շախմատիստի մեջ ինքը ներդրում ունի։ Բնականաբար, իր բացակայությունը զգացվում է ու հատկապես զգացվում էր մրցաշարին պատրաստվելու ժամանակ», - ասաց Սարգսյանը։
Սարգսյանն առաջին անգամ էր հավաքականում խաղում առաջին տախտակին, և խոստովանում է՝ իրենից չէր սպասում այդքան շատ հաղթանակներ։
«Ես մտածում էի՝ գոնե չպարտվեմ, բայց ստացվում էր հաղթելը։ Դե դժվար է առաջին տախտակ լինելը, կան թիմեր, որ ուժեղ չեն, բայց իրենց առաջին տախտակի շախմատիստն ուժեղ է։ Ուզբեկստանի ու Հնդկաստանի առաջին տախտակների խաղացողներն էին շատ ուժեղ, Մագնուսն էլ էր խաղում (Նորվեգիայի հավաքական, աշխարհի չեմպիոն - խմբ)», - ասաց Սարգսյանը։
Գաբրիել Սարգսյանը ընդգծեց, որ նման հաղթանակները էլ ավելի են զարգացնում երկրում շախմատը և շախմատի հանդեպ ջիղը։
«Մինչև Տիգրան Պետրոսյանի ի հայտ գալը, Հայաստանում շատ քիչ էին խոսում շախմատից։ Հետո նա չեմպիոն դարձավ, Ռաֆայել Վահանյան ունեցանք, Լևոն Արոնյան։ Նրանք բոլորը ոգևորում էին մեր ժողովրդին, որ իրենց երեխաներին տանեին շախմատի դպրոց, նոր ուժեղ շախմատիստներ ունենայինք», - ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:
«Բագաժում եմ պահել»․շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանի կատակը ծիծաղեցրեց Սերժ Սարգսյանին
Լրահոս
0