https://armeniasputnik.am/20220810/asum-en-pnn-pavlik-qjaramjani-het-handipum-kazmakerpelu-iravunq-chuni-zvohvatsi-tsnvogh-46494829.html
Ասում են` ՊՆ–ն Պավլիկ Քյարամյանի հետ հանդիպում կազմակերպելու իրավունք չունի. զոհվածի ծնող
Ասում են` ՊՆ–ն Պավլիկ Քյարամյանի հետ հանդիպում կազմակերպելու իրավունք չունի. զոհվածի ծնող
ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շենքից դուրս եկավ զոհվածների ծնողների հետ զրուցելու։ Զրույցի լուսաբանումը լրագրողներին արգելվեց։ 10.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-10T17:02+0400
2022-08-10T17:02+0400
2022-08-10T17:03+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինծառայող
հրամանատար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1113/06/11130668_44:207:1519:1037_1920x0_80_0_0_47a035be791d80d6601e0282e8f95998.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը չի կարող կազմակերպել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հանդիպումը, քանի որ «առերեսումը» ՊՆ լիազորությունների շրջանակում չէ։ Այս մասին լրագրողներին ասաց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։Նշենք, որ ավելի քան 4 ժամ ՊՆ շենքի դիմաց կանգնելուց, բողոքի ձայն բարձրացնելուց հետո ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շենքից դուրս եկավ` ծնողների հետ զրուցելու։ Զրույցի լուսաբանումը լրագրողներին արգելվեց։Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում էին հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների մահվան մեջ։Ծնողները շարունակում են հանդիպում պահանջել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ:Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1113/06/11130668_161:113:1356:1010_1920x0_80_0_0_6d5e0c8fbffb495f3ece4c1f158a029b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինծառայող, հրամանատար
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինծառայող, հրամանատար
Ասում են` ՊՆ–ն Պավլիկ Քյարամյանի հետ հանդիպում կազմակերպելու իրավունք չունի. զոհվածի ծնող
17:02 10.08.2022 (Թարմացված է: 17:03 10.08.2022) ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շենքից դուրս եկավ զոհվածների ծնողների հետ զրուցելու։ Զրույցի լուսաբանումը լրագրողներին արգելվեց։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը չի կարող կազմակերպել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հանդիպումը, քանի որ «առերեսումը» ՊՆ լիազորությունների շրջանակում չէ։ Այս մասին լրագրողներին ասաց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Նշենք, որ ավելի քան 4 ժամ ՊՆ շենքի դիմաց կանգնելուց, բողոքի ձայն բարձրացնելուց հետո ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շենքից դուրս եկավ` ծնողների հետ զրուցելու։ Զրույցի լուսաբանումը լրագրողներին արգելվեց։
«ՊՆ պաշտոնյան մեզ հայտնեց, որ Հայաստանի քրեադատավարական օրենսգրքի համաձայն` ՊՆ–ն առերեսման որևէ գործողություն կազմակերպելու իրավունք չունի, դա քննիչի գործն է»,–նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության շենքի առջև
բողոքի ակցիա անող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում էին հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների մահվան մեջ։
Ծնողները շարունակում են հանդիպում պահանջել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: