ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը

Վիզա - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Վիզա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթի բովանդակության հարցում ԵՄ-ն դեռ միասնական դիրքորոշում չունի։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Եվրոպական Միությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի բովանդակությունը, այդ թվում` ռուսաստանցիներին Շենգեն վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցը։ Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
«Այժմ ԵՄ-ում մենք քննարկման փուլում ենք, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ինչ պետք է պարունակի այն», - ասել է Հեբեշտրայտը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ աջակցում է առաջարկություններին, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այս հարցում միասնական դիրքորոշում դեռ չկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։
Շվեյցարիան որոշել է սառեցնել Սբերբանկի ակտիվները
Լրահոս
0