https://armeniasputnik.am/20220810/im-nerqin-hamvozmamb-im-datavtshirn-arden-patrast-e-avetiq-chalabjan-46476619.html
Իմ ներքին համոզմամբ` դատավճիռս արդեն պատրաստ է. Ավետիք Չալաբյան
Իմ ներքին համոզմամբ` դատավճիռս արդեն պատրաստ է. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանը դատարանին առաջարկեց հարուցված քրգործով անցնող Էմմա Սարգսյանի վրայից մեղադրանքը հանել։ 10.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-10T13:59+0400
2022-08-10T13:59+0400
2022-08-10T14:23+0400
ավետիք չալաբյան
նիստ
դատ
դատարան
մեղադրանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0a/46473777_0:84:1600:984_1920x0_80_0_0_d2cf75f2753c604974361d2bdabdb143.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը սահմանող օրենքը` ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը, հակասահմանադրական է։Նշենք, որ 163-րդ հոդվածը սահմանում է երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Չալաբյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Այն նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Փաշինյանը սարսափում է Չալաբյանից. փորձագետը` քաղաքական գործչի կալանքի մասին«Չկա ապացույցների շղթա, որը ցույց է տալիս, որ այդ հանցակազմը գոյություն է ունեցել ընդհանրապես։ Այսինքն` հանցակազմը եթե բացակայում է, խոսք լինել չի կարող մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին»,- ասաց Չալաբյանը։Նա անդրադարձավ նաև իր գործով անցնող Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանին` ասելով, որ երկուսին էլ նույն մեղադրանքն է առաջադրվել, սակայն Սարգսյանի դեպքում ընտրվել է ամենամեղմ խափանման միջոցը, իսկ իր նկատմամբ` ամենադաժանը։ Չալաբյանը հավելեց, որ իր ներքին համոզմամբ՝ իր դատավճիռն արդեն պատրաստ է և դարակներից մեկում է դրված, որով նա ամենածանր պատիժն է ստանալու, իսկ Էմմա Սարգսյանը` ամենամեղմը։ Հավելենք, որ Էմմա Սարգսյանը բերման էր ենթարկվել մայիսի 12-ի գիշերը, սակայն 2 օր անց ազատ էր արձակվել։ Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0a/46473777_88:0:1512:1068_1920x0_80_0_0_234a8a7df1064d9d01053b6011ec1a8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավետիք չալաբյան, նիստ, դատ, դատարան, մեղադրանք
ավետիք չալաբյան, նիստ, դատ, դատարան, մեղադրանք
Իմ ներքին համոզմամբ` դատավճիռս արդեն պատրաստ է. Ավետիք Չալաբյան
13:59 10.08.2022 (Թարմացված է: 14:23 10.08.2022) Ավետիք Չալաբյանը դատարանին առաջարկեց հարուցված քրգործով անցնող Էմմա Սարգսյանի վրայից մեղադրանքը հանել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը սահմանող օրենքը` ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը, հակասահմանադրական է։
Նշենք, որ 163-րդ հոդվածը սահմանում է երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Չալաբյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Այն նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
«Չկա ապացույցների շղթա, որը ցույց է տալիս, որ այդ հանցակազմը գոյություն է ունեցել ընդհանրապես։ Այսինքն` հանցակազմը եթե բացակայում է, խոսք լինել չի կարող մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին»,- ասաց Չալաբյանը։
Նա անդրադարձավ նաև իր գործով անցնող Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանին` ասելով, որ երկուսին էլ նույն մեղադրանքն է առաջադրվել, սակայն Սարգսյանի դեպքում ընտրվել է ամենամեղմ խափանման միջոցը, իսկ իր նկատմամբ` ամենադաժանը։
Չալաբյանը հավելեց, որ իր ներքին համոզմամբ՝ իր դատավճիռն արդեն պատրաստ է և դարակներից մեկում է դրված, որով նա ամենածանր պատիժն է ստանալու, իսկ Էմմա Սարգսյանը` ամենամեղմը։
«Սա դատավարություն չէ ընդդեմ Չալաբյանի և Սարգսյանի, սա դատավարություն է` Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի։ Ուստի առաջարկում եմ հանել մեղադրանքը նրա վրայից և որպես վկա դիտարկել»,- ասաց Չալաբյանը։
Հավելենք, որ Էմմա Սարգսյանը բերման էր ենթարկվել մայիսի 12-ի գիշերը, սակայն
2 օր անց ազատ էր արձակվել։ Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին
կրկին կալանավորվեց 3 ամսով։