00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարության որոշումն արգելափակել է միջազգային տեսչության այցը Զապորոժիեի ԱԷԿ:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիևի կողմից Զապորոժեի ԱԷԿ-ին հասցված հարվածների շուրջ ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունում, որը զբաղվում է միջուկային էներգետիկայի խնդրով, այդ թվում՝ տեխնածին աղետների հետևանքներով և ընդհանուր առմամբ լայն իմաստով այդ պրոբլեմատիկայով, պետք է հասկանան՝ աշխարհը անդունդի եզրով է քայլում։ Եվ դրանք գիտնականների վտանգավոր փորձարկումները չեն, որոնք կատարում են ի նպաստ խաղաղության, զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, դրանք Կիևի ռեժիմի հանցավոր գործողություններն են իրենց բացարձակ անօրինականությունների շրջանակում, որը կործանարար բնույթ է կրում, որի հետևանքները չեն սահմանափակվի ոչ մի աշխարհագրական շրջանակով», - ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ որոշումը, որն արգելափակել է Գրոսիի ուղևորությունը Զապորոժեի ԱԷԿ, «անպատասխանատու է, որը մի շարք վտանգավոր իրադարձություններ է առաջացնում»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում չեն համաձայնեցրել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Զապորոժեի ատոմային էլեկտրակայան, ինչը թույլ է տվել Կիևին կրկին սադրանքներ իրականացնել կայանի շրջանում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։
Լրահոս
0