00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտք` կլիմայի դիմաց. ՀՀ-ն պետական պարտքը մարելու «կանաչ» հնարավորություն կստանա

Բաժանորդագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է բնապահպանության ոլորտում Հայաստանի կարևորագույն անելիքները, անդրադարձել հրատապ լուծում պահանջող խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը նոյեմբերի 6-17-ը մասնակցելու է Շարմ Էլ Շեյխում անցկացվող Կլիմայի փոփոխության ամենամյա 27-րդ համաժողովին` COP-ին (Conference of the Parties)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Նրա խոսքով` այս տարվա համաժողովին Հայաստանը որոշել է մասնակցել ընդգրկուն կազմով` պատվիրակության մեջ ներառելով նաև անհատ մասնագետների, որոնք միջոցառմանը սեփական միջոցներով մասնակցելու համար դեռ կարող են դիմել գերատեսչությանը։
Բացի այդ, ՇՄՆ-ն այս տարի որոշել է մասնակցել համաժողովի բոլոր թեմատիկ քննարկումներին։
«Կա ֆինանսական օր, և նախարարությունը մասնակցելու հայտ է ներկայացրել։ Սովորաբար ՇՄՆ-ն փորձում է խույս տալ ֆինանսական գործընթացներից, որովհետև դա շատ բարդ օրակարգ է, և մենք այս տարի լինելու ենք այդ օրակարգով»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ այդ նպատակով այժմ ֆինանսների նախարարության հետ համատեղ մշակվում է հանրային ներդրումների կլիմայական օրակարգ։
Հայկական կողմը հետաքրքրված է նաև «Պարտք` կլիմայի դիմաց» առաջարկով։
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի պետական պարտքի որոշ մասը այս գործիքի շնորհիվ կարող է մարվել կլիմայական ծրագրերի իրականացմամբ։
«Այսինքն` մենք Հայաստանի պարտքերը կլիմայական գործողություններով վերադարձնելու մեխանիզմ ունենք, որով զբաղվում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Այն նախատեսում է Հայաստանի արտաքին պարտքի փոխհատուցում այն ծրագրերի ծավալին համապատասխան, որոնցում կա կլիմայական ներդրում։ Դիցուք, ՀՀ-ն ՌԴ-ին ունի պայմանական 1 միավոր պարտք և կատարված աշխատանքների շրջանակում կլիմայական օրակարգի վրա ծախսել է 0.1 միավոր։ Այդ դեպքում այս 1 միավորից այդ 0.1 միավորը դուրս է գալիս»,- պարզաբանեց Գաբրիելյանը։
Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև «Կանաչ» գիտությանը, կենսաբազմազանությանը, գյուղատնտեսությանը, երիտասարդությանը և կրթությանը, ինչպես նաև քաղհասարակությանն ու կանանց նվիրված միջոցառումներ։
Հայաստանի համար կարևոր օրակարգային հարցերից մեկը, փոխնախարարի խոսքով, «Ցածր ածխածնային օր» միջոցառումն է, քանի որ Փարիզյան համաձայնագրին միանալով` Հայաստանը պարտավորվել է մինչև 2050թ-ը ածխածնային արտանետումները հասցնել զրոյի։
Նշենք, որ «Պարտք` կլիմայի դիմաց» գործիքի մասին Հայաստանում հայտարարվել էր դեռ 2017թ-ի փետրվարին։ Այն ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ այդ տարբերակը ՀՀ-ին առաջարկել է Համաշխարհային բանկը: Նա նաև ասել էր, որ Հայաստանը որևէ կոնկրետ երկրից առաջարկ չի ստացել։
2022թ-ի մարտի 30-ին Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանի հետ քննարկում է պարտքի մարման այդ նոր գործիքի կիրառումը։ Սակայն գործնական կիրառություն այն դեռևս չի ստացել։
Հայաստանի պետական պարտքը 2022թ-ի հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 055 251 800 000 դրամ, ինչը 251 737 400 000 դրամով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Լրահոս
0