ՊՆ հրամանատարների համար անցկացվել են հավաք-պարապմունքներ

© Photo : official site of MoD of RAՊՆ հրամանատարների համար անցկացվել են հավաք-պարապմունքներ
ՊՆ հրամանատարների համար անցկացվել են հավաք-պարապմունքներ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
ՊՆ հրամանատարների համար անցկացվել են հավաք-պարապմունքներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարապմունքները նպաստել են հրամանատարների հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների համար, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դրանք անցկացվել են գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխագործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
Լրահոս
0