Բեյրութի բանկում պատանդներ վերցրած ավանդատուն հրաժարվել է առաջարկված 10 հազար դոլարից

© AFP 2023 / ANWAR AMROԲանկի շենքը շրջապատված է անվտանգության ուժերով։
Բանկի շենքը շրջապատված է անվտանգության ուժերով։ - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Բանկի շենքը շրջապատված է անվտանգության ուժերով։
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանկի բաժանմունքի մոտ պաստառներով մարդիկ են հավաքվել՝ աջակցելու ավանդատուին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բեյրութի կենտրոնում գտնվող բանկում պատանդներ վերցրած ավանդատու Բասսեմ Հուսեյնը հրաժարվել է իր պահանջած 200 հազար դոլարի փոխարեն սեփական ավանդից 10 հազար դոլար տրամադրելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բանկի ավանդատուներից մեկը, երբ բանկը հրաժարվել է գումար տրամադրել նրա ավանդից, զենք է հանել, իր վրա բենզին լցրել՝ սպառնալով հրկիզել, և պատանդներ է վերցրել:
Նա բղավել է, որ իրեն գումար է պետք ազգականի բուժման համար։ Ավելի ուշ ավանդատուն բանկի շենքից դուրս է թողել պատանդներից մեկին՝ մի տարեց մարդու։
Այս ընթացքում բանկի բաժանմունքի մոտ հավաքվել են ավանդատուի գործողություններին աջակցողները, որոնք բանկերին մեղադրում են իրենք գումարները չտալու համար: Դեպքի վայր են մեկնել նաև պատանդառված աշխատակիցների հարազատները։
Շենքը շրջապատված է անվտանգության ուժերով, տեղում հերթապահում է Լիբանանի Կարմիր մահիկի կազմակերպության շտապօգնության մեքենան:
Լիբանանը մի քանի տարի է, ինչ բանկային ճգնաժամ է ապրում. բնակչության կողմից դրված արտարժույթով ավանդները սառեցվել են երկրում արժույթի բացակայության պատճառով, բանկերը հրաժարվում են մարդկանց փող տալ։
Լրահոս
0