Դոնեցկում 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 8-ը` վիրավորվել

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԱյրված ավտոմեքենա Դոնեցկում
Այրված ավտոմեքենա Դոնեցկում - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Այրված ավտոմեքենա Դոնեցկում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրավորում ստացած խաղաղ բնակիչներից 2-ը պայթել են ПФМ-1 տեսակի ականի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Դոնեցկի տարածքում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ութը վիրավորվել են ուկրաինական զորքերի կողմից գնդակոծությունների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբին։
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից այսօրվա գնդակոծությունների հետևանքով Դոնեցկում 2 մարդ է զոհվել, ևս ութ խաղաղ բնակիչներ վիրավորվել են։ Նրանցից երկուսը տուժել են` պայթելով ПФМ-1 տեսակի ականի վրա»,– ասված Է շտաբի Telegram ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։
Լրահոս
0