https://armeniasputnik.am/20220811/hopy-het-e-mghel-energvodari-ev-zapvorvozhiei-aeki-ughghutjamb-grvohy-46527200.html
ՀՕՊ–ը հետ է մղել Էներգոդարի և Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ գրոհը
ՀՕՊ–ը հետ է մղել Էներգոդարի և Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ գրոհը
Տարածաշրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամի խոսքով` ռուսական ՀՕՊ համակարգը հետ է մղել ուկրաինական հրթիռների և անօդաչուների բոլոր գրոհները։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T11:52+0400
2022-08-11T11:52+0400
2022-08-11T11:55+0400
ուկրաինա
ռուսաստան
զապորոժիե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/09/39551519_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d509b2850260d06df88d6f0e88ab77a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ համակարգը հետ է մղել Էներգոդար քաղաքի և Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ ուկրաինական զորքերի հրթիռների և անօդաչուների գրոհը, հակառակորդի կրակային դիրքերը ճնշվում են։ Այս մասին Telegram–յան իր ալիքում հայտնել է տարածաշրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։Ռոգովի խոսքով` ՌԴ ՀՕՊ–ը հետ է մղել հրթիռների և անօդաչուների բոլոր գրոհները։«Թշնամու հրետանու կրակային դիրքերը ճնշվում են հակամարտկոցային կրակով», – ընդգծել է նա։Հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են առել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու մարզերում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում է Ղրիմի հետ առևտրային կապը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։Կիևը Խարկովում ՌԴ-ին համակրող քաղաքացիների հայտնաբերման պատժիչ գործողություն է ծրագրում
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/09/39551519_341:0:3072:2048_1920x0_80_0_0_5b2f15fff0b61a0e278cbe055902e1bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե
ՀՕՊ–ը հետ է մղել Էներգոդարի և Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ գրոհը
11:52 11.08.2022 (Թարմացված է: 11:55 11.08.2022) Տարածաշրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամի խոսքով` ռուսական ՀՕՊ համակարգը հետ է մղել ուկրաինական հրթիռների և անօդաչուների բոլոր գրոհները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ համակարգը հետ է մղել Էներգոդար քաղաքի և Զապորոժիեի ԱԷԿ–ի ուղղությամբ ուկրաինական զորքերի հրթիռների և անօդաչուների գրոհը, հակառակորդի կրակային դիրքերը ճնշվում են։ Այս մասին Telegram–յան իր ալիքում հայտնել է տարածաշրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Երեկ երեկոյից սկսած` այս գիշեր ու առավոտյան Էներգոդարում բարձր ձայներ են հնչում։ Զապորոժիեի ԱԷԿ–ին հասցված հարվածների վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ նիստի նախաշեմին նացիստական սատանաները փորձում են գրոհել խաղաղ քաղաքն ու Զապորոժիեի ԱԷԿ–ը ՀԿՌՀ–ից, ծանր հրետանուց և հարվածային անօդաչուներից», – ասել է նա։
Ռոգովի խոսքով` ՌԴ ՀՕՊ–ը հետ է մղել հրթիռների և անօդաչուների բոլոր գրոհները։
«Թշնամու հրետանու կրակային դիրքերը ճնշվում են հակամարտկոցային կրակով», – ընդգծել է նա։
Հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են առել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու մարզերում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում է Ղրիմի հետ առևտրային կապը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։