Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկի շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցԳնդակոծության հետևանքները Դոնեցկում
Գնդակոծության հետևանքները  Դոնեցկում  - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Գնդակոծության հետևանքները Դոնեցկում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինը զոհվել է Դոնեցկի շրջանի Չափարի փողոցում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկի Կիևյան շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբին։
«Ուկրաինայի զորքերը գնդակոծել են Դոնեցկի շրջանը, և Չափարի փողոցում մի կին է զոհվել»,- ասված է շտաբի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
Դոնեցկի Կիևյան շրջանը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում: Այստեղ են Շախտյորի հրապարակը, Կիևի պողոտան, երկաթուղային կայարանը, «Դոնբաս Արենա« ֆուտբոլային մարզադաշտը։ Այստեղ էլ ավարտվում է Արտյոմ փողոցը` քաղաքի գլխավոր զարկերակը։ 2014 թվականին Դոնեցկի անկախության հռչակումից ի վեր շրջանը պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվել ուկրաինացի ուժայինների կողմից։
Լրահոս
0