Վերին Լարսով անցած հայկական ավտոմեքենաների թիվը 10 տոկոսով աճել է, բայց խնդիրը չի լուծվել

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը ոչ թե 10, այլ 30 տոկոսով ակտիվացում էր ակնկալում, հետևաբար աշխատանքները գործընկերների հետ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. 2022թ–ի հուլիսին հայկական բեռնափոխադրող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հունիսի նկատմամբ 10 տոկոսով աճել է Վերին Լարսի անցակետում բացված մաքսազերծման երկրորդ ուղու հաշվին։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ այս ցուցանիշը դեռ չի նշանակում, թե Լարսի անցակետում հերթերի խնդիրը վերջնականապես լուծված է։
«Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը թե՛ պրոցեսների, թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքների առումով»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը ոչ թե 10, այլ 30 տոկոսով ակտիվացում էր ակնկալում, հետևաբար աշխատանքները գործընկերների հետ պետք է շարունակվեն այնքան, մինչև արդյունքը լինի առանց հերթերի անցումը Վերին Լարսով։
Երբ կգործի Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը. էկոնոմիկայի նախարարության պատասխանը
Նա հատկապես կարևորեց, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը գործընկերներին հնարավորինս հանգամանալից ներկայացնի, թե որքան կարևոր է այդ ճանապարհն ու դրա թողունակության հզորացումը Հայաստանի համար։
Նշենք, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում 12 նոր երթևեկելի գոտի է բացել։ Այդ ժամանակ ռուսական կողմը հայտարարեց, որ նոր ենթակառուցվածքը և երթևեկության հոսքի բաժանումը թույլ կտան բեռնատարներին կրճատել հերթերում սպասելու ժամանակը։
Լրահոս
0