00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղավնոյից 14 ընտանիք է դիմել Սյունիքում ապրելու համար. ի՞նչ աջակցություն կստանան նրանք

Աղավնո գետի ցուցանակը Բերձորում - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Աղավնո գետի ցուցանակը Բերձորում
Բաժանորդագրվել
Արցախցիները, որոնք ուզում են Սյունիքում բնակություն հաստատել, ավելի շատ նախընտրում են գյուղական համայնքները, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվեն։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախի Աղավնո բնակավայրից 14 ընտանիք է դիմել Սյունիքի մարզպետարան, որպեսզի տեղափոխվելուց հետո Սյունիքում ապրեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները ստիպված են մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց տները ։
Սյունիքի փոխմարզպետի խոսքով` մեկ շաբաթ է` Սյունիքի մարզպետի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է Արցախից Սյունիքի մարզ տեղափոխվելու ցանկություն ունեցողների խնդիրներով։ Ցուցակագրվում են բնակարանները, որոնք կարող են տրամադրվել արցախցիներին։
«Հիմա Աղավնոյից 14 ընտանիք կա, որ պետք է Սյունիքում ապրի, պարզապես դեռ չեն կողմնորոշվել` որ բնակավայրում են ուզում ապրել։ Եվս երկու ընտանիք էլ Բերձորից ենք սպասում։ Մեծամասնությունը գյուղական տարածքներում են ուզում ապրել, քանի որ անասուններ ունեն, ուզում են գոմ ունենալ, գյուղատնտեսությամբ զբաղվել։ Կան նաև ջերմոցային տնտեսություն ունեցողներ, որոնք ուզում են իրենց գործը շարունակել»,– ասաց Ղազարյանը։
Արցախցիների համար հիմա հրատապ է կեցության և բեռնափոխադրման հարցը։ Սյունիքի մարզպետարանը փորձում է բեռնատար և վառելիք տրամադրել, որպեսզի կարողանան իրերը տեղափոխել։
Սյունիքում բացի բնակարաններից, նաև թափուր աշխատատեղերն են ցուցակագրում։
«Նրանք, ովքեր Արցախում աշխատել են դպրոցում, մանկապարտեզում, բուժհաստատություններում, փորձում ենք Սյունիքում իրենց մասնագիտությամբ աշխատատեղ գտնել։ Հավաքված տվյալները փաստում են, որ Սյունիքի դպրոցներում, բուժհաստատություններում բավականին հաստիքներ ունենք»,– նշեց Ղազարյանը։
Այժմ տվյալների բազա են հավաքում, որպեսզի մշտական կապ պահեն Սյունիք տեղափոխված արցախցիների հետ։
Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. գյուղապետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հայտնում են, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչներն ամսական 40 000 դրամ աջակցություն կստանան։ Նրանք ԱՀ կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի «Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 736-Ն որոշման շահառուներ են: Նրանք այդ գումարը կստանան այնքան ժամանակ, մինչև լուծվի բնակարանների հարցը։
Գերատեսչությունից նշում են, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները կարող են դիմել նաև Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին։
Ծրագրով նախատեսվում է, որ պետությունը կփոխանցի Երևանում հիփոթեքային վարկով բնակարան կամ տուն կառուցելու դեպքում վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար մինչև 8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 97 000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%, (մինչև 3.6 մլն դրամ), բայց ոչ ավելի, քան ամսական 54 000 դրամ։
Իսկ մարզերում տուն կամ բնակարան կառուցելու դեպքում կտրամադրվի մայր գումարի ամսական վճարների հանրագումարից մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 131 000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10% (մինչև 5.8 մլն դրամ), բայց ոչ ավելի, քան ամսական 84 000 դրամ:
Արցախում տուն կամ բնակարան կառուցելու պարագայում էլ կտրամադրվի վարկի մայր գումարի ամսական վճարների հանրագումարից մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12% (մինչև 8.6 մլն դրամ), բայց ոչ ավելի, քան ամսական 120 000 դրամ։
Ի դեպ, Երևանում աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց, որոնք նախքան Արցախում բնակվելն ունեցել են Երևանի հաշվառում։ Մարզերի դեպքում նույն տրամաբանությունն է գործում։
Հիշեցնենք` Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ տեղափոխվող արցախցիները նախ ժամանակավոր կացարաններ, վարձի փոխհատուցում կստանան, իսկ հետո` տուն գնելու սերտիֆիկատ։
Լրահոս
0