Գերմանիայում հասարակական շենքերը աշնանն ու ձմռանը պետք է տաքացվեն մինչև +19 աստիճան

© AP Photo / Markus SchreiberՌոբերտ Հաբեկ
Ռոբերտ Հաբեկ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Ռոբերտ Հաբեկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձմռանը Գերմանիայում էներգետիկ կոլապս է կանխատեսվում, որի պատճառը ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցումն է։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Գերմանիայում հասարակական շենքերը աշնանը և ձմռանը պետք է տաքացվեն մինչև +19 աստիճան, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հայտարարությանը։
«Էներգետիկ անվտանգության մասին օրենքի շրջանակներում մենք այս հարցի վերաբերյալ կարգավորումներ կհրապարակենք»,- ասել է Հաբեկը՝ հավելելով, որ բացառություններ կլինեն, օրինակ՝ հիվանդանոցների և սոցիալական հաստատությունների համար։
Ավելի վաղ՝ հուլիսին, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը առաջարկել էր արգելել մասնավոր լողավազանների ջեռուցումը։
Գերմանիայում ձմռանը էներգետիկ կոլապս է կանխատեսվում՝ ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման պատճառով։ Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը բազմիցս հորդորել են երկրի քաղաքացիներին կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի գումար խնայեն։
Handelsblatt թերթը օրեր առաջ ներկայացրել է հետազոտություն, ըստ որի՝ Գերմանիան կարող է հրաժարվել Ռուսաստանից գազից, եթե կրճատի էլեկտրաէներգիայի սպառումը210 տերավատ/ժամով։
Լրահոս
0