00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը խոստանում է ու չի կատարում. Շուռնուխի նոր թաղամասը դեռ պատրաստ չէ

© Sputnik / Aram NersesyanՆոր թաղամասի կառուցման աշխատանքներ
Նոր թաղամասի կառուցման աշխատանքներ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Նոր թաղամասի կառուցման աշխատանքներ
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ենթակայության տակ հայտնված տների բնակիչներին խոստացել էին նոր բնակարաններ կառուցել հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն այդ ժամկետն այդքան էլ սեղմ չեղավ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ իշխանությունը կրկին չի տեղավորվում Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման` իր իսկ հայտարարած ժամկետում։
2021 թվականի հունվարին` 44-օրյա պատերազմից հետո, գյուղի ավելի քան տասնյակ ընտանիքներ կորցրին իրենց տները, երբ գյուղը բաժանվեց երկու մասի, և մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանի իշխանությունը տներից զրկված գյուղացիներին խոստացավ սեղմ ժամկետում նոր թաղամաս կառուցել։
Սկզբում ասացին, որ տները պատրաստ կլինեն ամռան կեսերին, հետո` ծայրահեղ դեպքում մինչև 2021 թվականի ավարտը։
2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը նոր թաղամասի կառուցման համար 470 մլն դրամ հատկացրեց։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ առաջին փուլում (մինչև 2021 թվականի ավարտը) նախատեսվում է կառուցել տներն ու գրունտային ճանապարհը և սկսել բնակեցման գործընթացը։
Երկրորդ փուլում պետք է հայտնվեին ենթակառուցվածքները (2022 թվականի ընթացքում), իսկ երրորդում` սկսվեր գյուղատնտեսական նշանակության օբյեկտների կառուցումը։
Սակայն շուտով պարզվեց, որ տներն այդ ժամկետում շահագործման չեն հանձնվի։
2021թվականի նոյեմբերին կրկին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ 2022 թվականի առաջին կեսին բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի։
2022 թվականի առաջին կեսն արդեն անցել է, բայց տները կրկին պատրաստ չեն։
Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե` հետաքրքրվելով, թե երբ շահագործման կհանձնվեն բնակելի նոր թաղամասի տները, արդյոք կառուցվում է լրացուցիչ ենթակառուցվածքը, և ինչու տները ժամանակին չեն հանձնվել։
Գերատեսչությունից մեզ պատասխանեցին, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականի ապրիլի 26-ին։
«Կառուցվում է 13 բնակելի տներով թաղամաս։ Ներկա պահին ավարտին են մոտենում 8 տների կառուցման աշխատանքները, և ընթացքի մեջ են 5-ի կառուցման աշխատանքները։ Կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, և մեկնարկել են լրացուցիչ ինժեներական ենթակառուցվածքների ու պարիսպների կառուցման աշխատանքները», – ասվում է հաղորդագրությունում։
Նախատեսվում է նաև կառուցել մաքրման կայանով կոյուղու համակարգ, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաև նախատեսվում է յուրաքանչյուր տնատիրության համար կառուցել անասնագոմ և ցանկապատել ու պարսպապատել հողամասը։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1.2 մլրդ դրամ է։
«Աշխատանքներն իրականացվում են` համաձայն կապալի պայմանագրի և բյուջետային հատկացումների։ Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի չորրորդ եռամսյակը», – նշել են գերատեսչությունում։
«Ինչո՞ւ շինարարությունը չի իրականացվել խոստացված ժամկետում» հարցին պարզապես չեն պատասխանել։
Շուռնուխի բնակիչները մեզ հայտնեցին, որ տեղադրվել են 7 տների տանիքները, հարդարման աշխատանքներ են արվում։ Բայց կա նաև տուն, որի հիմքի վրա են աշխատում։ Ենթակառուցվածքները ևս պատրաստ չեն, լուծված չէ նաև ջրի հարցը։
Տներից զրկված ընտանիքներից 4–ն այսօր բնակվում են Գորիսում (3 ընտանիք) և Բարձրավանում (1 ընտանիք), մյուսները` Շուռնուխում, մեկը` հարազատի, մյուսը` ծանոթի մոտ։
Ինչպես Որոտանի դեպքում, Շուռնուխը նույնպես զրկված է Գորիսի հետ տրանսպորտային մշտական հաղորդակցությունից։
Լրահոս
0