Պետդեպում անհնար են համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի կարգավիճակի փոփոխությունը

© Photo : UN Photo/Manuel EliasՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետդեպարտամենտի պաշտոնյան պատասխանել է լրագրողների հարցին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կարգավիճակի մասին:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի կարգավիճակը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքում չի փոխվի։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Քիչ հավանական է, որ Ռուսաստանի կարգավիճակը նման կազմակերպություններում արմատապես փոխվի», - հայտնել է նա:
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանին, Վաշինգտոնի կարծիքով, մեծ մեկուսացում է սպասում դիվանագիտական շրջանակներում:
Լրահոս
0