https://armeniasputnik.am/20220812/rd-n-hujs-uni-vor-magate-i-pvordzagetnery-shutvov-kajcelen-zapvorvozhiei-aeknebenzja-46571289.html
ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շուտով կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ․ Նեբենզյա
ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շուտով կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ․ Նեբենզյա
Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ի վեր ռուս զինվորականների պահպանության տակ է։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T10:05+0400
2022-08-12T10:05+0400
2022-08-12T13:10+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
վասիլի նեբենզյա
ռուսաստան
ուկրաինա
զապորոժիե
ատոմակայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1135/57/11355726_0:0:2876:1619_1920x0_80_0_0_fc2caba1d4fd1b620d47d76f44ad5a67.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների այցը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ռմբակոծության ենթարկված Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:Նա հույս է հայտնել, որ ընթացիկ հանգամանքներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կգիտակցի իր պատասխանատվության ողջ չափը» և չի խոչընդոտի տվյալ առաքելության անցկացմանը իրեն հաշվետու հաստատությունների միջոցով:Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ի վեր գտնվում է ռուս զինվորականների պահպանության տակ։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության առնելու արդարացվածությունը՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ կայանը ներկայումս կառավարում է ուկրաինական օպերատորը:Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում աղետի պատասխանատվությունը, եթե այն տեղի ունենա, ամբողջությամբ կընկնի Կիևի արևմտյան հովանավորների վրա:«Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի իրական մասշտաբը պատկերացնելն անգամ դժվար է։ Այդ դեպքում դրա պատասխանատվությունը կընկնի Կիևի արևմտյան հովանավորների վրա»,- ասել է Նեբենզյան։Բացի այդ, նա աբսուրդային է անվանել Կիևի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներ գործելու համար։Նա հիշեցրել է, որ ներկայումս Նյու Յորքում ընթացող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի տասներորդ ամփոփիչ խորհրդաժողովում Կիևի ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ մի շարք այլ պատվիրակությունների աջակցությամբ, «ցինիկ և անհեթեթ մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին՝ ԶԱԷԿ-ի վրա հարձակումների մասին»։ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն արձակուրդն ընդհատել է Զապորոժիեի ԱԷԿ-ի թեմայով նիստի համար«Նորից արևմտյան գործընկերներից ոչ մեկը վճռականություն չունեցավ իրերն իրենց անուններով կոչելու, ավելի կոնկրետ՝ այն, որ այդ ուկրաինական ԶՈւ-ն է անխոհեմաբար գնդակոծում ատոմակայանը։ Պարզվում է, որ միայն մենք ենք այնտեղ ռիսկեր ստեղծել։ Այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ատոմային էլեկտրակայանի ռմբակոծությունն ի՞նչ է` ռիսկերի պատասխա՞նը։ Դա սյուրռեալ և թերի տրամաբանություն է, բայց մենք սովոր ենք դրան»,- ընդգծել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։Նա ավելացրել է, որ Ռուսաստանն արդեն կես տարի է` հետևում է իր դեմ ծավալված ոչ թե պարզապես ապատեղեկատվական պայքարին, այլ «ստի պատերազմին»։ Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերներն Ուկրաինայի շուրջ տարբեր սյուժեների քննարկման ժամանակ արդեն վաղուց, ինչպես իրենց է թվում, անխափան մարտավարություն են ընտրել` կոորդինացված կերպով Ռուսաստանի վրա բարդել տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը։«Կիևի ցանկացած, անգամ տեսական մեղք նրանք ապրիորի ժխտում են։ Այդպես էր Բուչայի սադրանքների ժամանակ, Իրպենում, Կրամոտորսկում։ Ի դեպ, ինչո՞ւ է ռադարներից բացարձակ անհետացել Կրամոտորսկի իրադարձությունը։ Որովհետև այնտեղ ուկրաինական հրթիռներ են եղել, և դա անհնար է հերքել»,- ընդգծել է նա։Նեբենզյան նշել է, որ այդ քարոզչական սպառնալիքները շարունակում են կիրառել արևմտյան լրատվամիջոցները։ Այդ ամենն արվում է ի հեճուկս առողջ բանականության, քանի որ ԶԱԷԿ-ը վերահսկվում է ՌԴ ԶՈւ-ի կողմից։Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հուլիսի 12-ին ասել է, որ ուկրաինացի զինյալները հարվածներ են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ․Կիևի արևմտյան կառավարիչների կողմից կազմակերպված սադրանքը վտանգել է միլիոնավոր ուկրաինացիների կյանքը:Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։Կիևը փորձում է հարվածել Զապորոժիեի ԱԷԿ-ի բետոնե պահեստներին
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1135/57/11355726_0:0:2556:1917_1920x0_80_0_0_b5c23be3ea599a615e1f567f59483674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վասիլի նեբենզյա, ռուսաստան, ուկրաինա, զապորոժիե, ատոմակայան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վասիլի նեբենզյա, ռուսաստան, ուկրաինա, զապորոժիե, ատոմակայան
ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շուտով կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ․ Նեբենզյա
10:05 12.08.2022 (Թարմացված է: 13:10 12.08.2022) Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ի վեր ռուս զինվորականների պահպանության տակ է։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների այցը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ռմբակոծության ենթարկված Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նա հույս է հայտնել, որ ընթացիկ հանգամանքներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կգիտակցի իր պատասխանատվության ողջ չափը» և չի խոչընդոտի տվյալ առաքելության անցկացմանը իրեն հաշվետու հաստատությունների միջոցով:
«Մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել բոլոր կազմակերպչական հարցերի լուծման հարցում։ Մենք կարևոր ենք համարում, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները որքան հնարավոր է շուտ ժամանեն Զապորոժիեի ԱԷԿ, հնարավոր է՝ նույնիսկ մինչև օգոստոսի վերջ»,- ընդգծել է ռուս դիվանագետը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ի վեր գտնվում է ռուս զինվորականների պահպանության տակ։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության առնելու արդարացվածությունը՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ կայանը ներկայումս կառավարում է ուկրաինական օպերատորը:
Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում աղետի պատասխանատվությունը, եթե այն տեղի ունենա, ամբողջությամբ կընկնի Կիևի արևմտյան հովանավորների վրա:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի իրական մասշտաբը պատկերացնելն անգամ դժվար է։ Այդ դեպքում դրա պատասխանատվությունը կընկնի Կիևի արևմտյան հովանավորների վրա»,- ասել է Նեբենզյան։
Բացի այդ, նա աբսուրդային է անվանել Կիևի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներ գործելու համար։
Նա հիշեցրել է, որ ներկայումս Նյու Յորքում ընթացող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի տասներորդ ամփոփիչ խորհրդաժողովում Կիևի ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ մի շարք այլ պատվիրակությունների աջակցությամբ, «ցինիկ և անհեթեթ մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին՝ ԶԱԷԿ-ի վրա հարձակումների մասին»։
«Նորից արևմտյան գործընկերներից ոչ մեկը վճռականություն չունեցավ իրերն իրենց անուններով կոչելու, ավելի կոնկրետ՝ այն, որ այդ ուկրաինական ԶՈւ-ն է անխոհեմաբար գնդակոծում ատոմակայանը։ Պարզվում է, որ միայն մենք ենք այնտեղ ռիսկեր ստեղծել։ Այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ատոմային էլեկտրակայանի ռմբակոծությունն ի՞նչ է` ռիսկերի պատասխա՞նը։ Դա սյուրռեալ և թերի տրամաբանություն է, բայց մենք սովոր ենք դրան»,- ընդգծել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանն արդեն կես տարի է` հետևում է իր դեմ ծավալված ոչ թե պարզապես ապատեղեկատվական պայքարին, այլ «ստի պատերազմին»։ Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերներն Ուկրաինայի շուրջ տարբեր սյուժեների քննարկման ժամանակ արդեն վաղուց, ինչպես իրենց է թվում, անխափան մարտավարություն են ընտրել` կոորդինացված կերպով Ռուսաստանի վրա բարդել տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը։
«Կիևի ցանկացած, անգամ տեսական մեղք նրանք ապրիորի ժխտում են։ Այդպես էր Բուչայի սադրանքների ժամանակ, Իրպենում, Կրամոտորսկում։ Ի դեպ, ինչո՞ւ է ռադարներից բացարձակ անհետացել Կրամոտորսկի իրադարձությունը։ Որովհետև այնտեղ ուկրաինական հրթիռներ են եղել, և դա անհնար է հերքել»,- ընդգծել է նա։
Նեբենզյան նշել է, որ այդ քարոզչական սպառնալիքները շարունակում են կիրառել արևմտյան լրատվամիջոցները։ Այդ ամենն արվում է ի հեճուկս առողջ բանականության, քանի որ ԶԱԷԿ-ը վերահսկվում է ՌԴ ԶՈւ-ի կողմից։
«Տարրական տրամաբանությունը հուշում է, որ մեր զինվորականները ո՛չ կայանը, ո՛չ քաղաքը, ո՛չ իրենք իրենց ռմբակոծելու պատճառ չունեն»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ միջուկային օբյեկտների վրա Կիևի հարձակումներն աշխարհը միջուկային աղետի եզրին են հասցնում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի Չեռնոբիլի աղետի հետ։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հուլիսի 12-ին ասել է, որ ուկրաինացի զինյալները հարվածներ են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ․Կիևի արևմտյան կառավարիչների կողմից կազմակերպված սադրանքը վտանգել է միլիոնավոր ուկրաինացիների կյանքը:
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։