https://armeniasputnik.am/20220812/turqian-kvoghm-e-hajastani-het-ughigh-arevtrajin-gvortsarnutjunneri-hastatmany-46569885.html
Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը
Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը
Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է տարեկան շուրջ 230 մլն դոլար։ Երկու... 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T09:22+0400
2022-08-12T09:22+0400
2022-08-12T09:29+0400
թուրքիա
հայաստան
առևտուր
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0e/36439673_0:300:1600:1200_1920x0_80_0_0_fdf273a67c81b39b3429844d87c15992.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը։ Այս մասին թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ի աղբյուրը։Անանուն բարձրաստիճան աղբյուրը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ուղիղ առևտուրը կարող է փոխշահավետ լինել։Նրա խոսքով` այսօր Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 230 մլն դոլար։ Երկու երկրների միջև տարեկան միջինը 15 000 բեռնատար է անցնում Վրաստանի տարածքով։Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է Կարսում։Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Թուրքիայի ԱԳՆ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0e/36439673_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8c0ec110c23e966375441e68714ebd38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, հայաստան, առևտուր, տնտեսություն
թուրքիա, հայաստան, առևտուր, տնտեսություն
Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը
09:22 12.08.2022 (Թարմացված է: 09:29 12.08.2022) Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է տարեկան շուրջ 230 մլն դոլար։ Երկու երկրների միջև տարեկան միջինը 15 000 բեռնատար է անցնում Վրաստանի տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործառնությունների հաստատմանը։ Այս մասին թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ի աղբյուրը։
Անանուն բարձրաստիճան աղբյուրը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ուղիղ առևտուրը կարող է փոխշահավետ լինել։
Նրա խոսքով` այսօր Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 230 մլն դոլար։ Երկու երկրների միջև տարեկան միջինը 15 000 բեռնատար է անցնում Վրաստանի տարածքով։
«Թուրքիայի տեսանկյունից Հայաստանի հետ առևտրի ներկայիս ցուցանիշը համեմատաբար փոքր է, բայց իրականում խոսքը միլիոնավոր բնակչություն ունեցող երկրի (Հայաստանի) շուկայի մասին է, եթե կողմերը կարողանան ապահովել բավարար ճկունություն և կարգավորել հարաբերությունները, ապա արդյունքը կբխի և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի շահերից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։
Հեռուստաալիքի աղբյուրը
հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է
Կարսում։
Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ
Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։