https://armeniasputnik.am/20220813/banak-2022-hamazhvoghvovi-shrjanakum-hajastanum-knerkajacven-s-300-u-buk-hamalirnery-46624202.html
«Բանակ-2022»-ի շրջանակում Հայաստանում կներկայացվեն Ս-300 ու «Բուկ» համալիրները
«Բանակ-2022»-ի շրջանակում Հայաստանում կներկայացվեն Ս-300 ու «Բուկ» համալիրները
Կազմակերպիչներն ընդհանուր առմամբ նախատեսում են ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։ 13.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-13T11:28+0400
2022-08-13T11:28+0400
2022-08-13T11:31+0400
հայաստան
ռուսաստան
բանակ
սպառազինություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/16/38958558_0:0:3251:1830_1920x0_80_0_0_e17ab3c98b4319705307e5929ce8f176.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sptunik. Ս-300 ու «Բուկ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանում «Բանակ-2022»–ի շրջանակում կներկայացվեն «Պատրիոտ» զբոսայգում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից։Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի «Պատրիոտ» զբոսայգում օգոստոսի 19-21-ը կանցկացվեն «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումները։ Հատուկ կահավորված հարթակում կներկայացվի ռազմակայանի ՀՕՊ համակարգերի սպառազինությունը համալրած տեխնիկան, այդ թվում` մեծ հեռահարության Ս-300 ԶԶՀ–ն և միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց ԶԶՀ–ն։Բացի այդ, հարթակում ներկայացված կլինեն Տ-72Մ հիմնական մարտական տանկը, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները, Պ-149 հրամանատարաշտաբային մեքենան, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու ՀՌՕ ռազմակայանի ռազմական և հատուկ այլ տեխնիկա։Համաժողովի հյուրերի համար կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր և մրցումներ։ՀՌՕ տարածքում համաժողովն ընդհանուր առմամբ կանցկացվի ՌԴ 9 սուբյեկտներում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայաններում գտնվող ռազմահայրենասիրական «Պատրիոտ» զբոսայգիների 16 հարթակներում։ Ցուցադրությունները կանցկացվեն օգոստոսի 19-21–ը։Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։ՀՌՕ զինծառայողները Հայաստանում նշել են ՌԴ ռազմաօդային ուժերի օրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/16/38958558_246:0:2977:2048_1920x0_80_0_0_033210a4bd2f3e37c43d01dae42aedb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բանակ, սպառազինություն
հայաստան, ռուսաստան, բանակ, սպառազինություն
«Բանակ-2022»-ի շրջանակում Հայաստանում կներկայացվեն Ս-300 ու «Բուկ» համալիրները
11:28 13.08.2022 (Թարմացված է: 11:31 13.08.2022) Կազմակերպիչներն ընդհանուր առմամբ նախատեսում են ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sptunik. Ս-300 ու «Բուկ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանում «Բանակ-2022»–ի շրջանակում կներկայացվեն «Պատրիոտ» զբոսայգում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից։
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի «Պատրիոտ» զբոսայգում օգոստոսի 19-21-ը կանցկացվեն «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումները։ Հատուկ կահավորված հարթակում կներկայացվի ռազմակայանի ՀՕՊ համակարգերի սպառազինությունը համալրած տեխնիկան, այդ թվում` մեծ հեռահարության Ս-300 ԶԶՀ–ն և միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց ԶԶՀ–ն։
«Զինվորական վարորդները կպատմեն «Տիգր» ժամանակակից զրահամեքենայի հնարավորությունների մասին, իսկ մեխանիկ–վարորդը համաժողովի հյուրերին կծանոթացնի հետևակային մարտական մեքենաներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հարթակում ներկայացված կլինեն Տ-72Մ հիմնական մարտական տանկը, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները, Պ-149 հրամանատարաշտաբային մեքենան, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու ՀՌՕ ռազմակայանի ռազմական և հատուկ այլ տեխնիկա։
Համաժողովի հյուրերի համար կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր և մրցումներ։
ՀՌՕ տարածքում համաժողովն ընդհանուր առմամբ կանցկացվի ՌԴ 9 սուբյեկտներում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայաններում գտնվող ռազմահայրենասիրական «Պատրիոտ» զբոսայգիների 16 հարթակներում։ Ցուցադրությունները կանցկացվեն օգոստոսի 19-21–ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։