00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2021թ–ին «Սուրմալուն» տուգանվել է, դրանից հետո չի վերստուգվել

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո
Բաժանորդագրվել
Կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների 1 տասնյակից ավելի պահանջների խախտման դեպքեր։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. 2021թ–ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ն տուգանվել է հրդեհային անվտանգության կանոնների տասյնյակ խախտումների համար։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա 2021թ–ի մարտի 9-16-ը Արշակունյաց պողոտայում գործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ին պատկանող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում տեսչական մարմնի կողմից իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ ստուգումներ»,– ասաց նա։

Կատարված ստուգումների արդյունքում, Զոհրաբյանի խոսքով, հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների 1 տասնյակից ավելի պահանջների խախտման դեպքեր։ Դրանց դիմաց տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ի նկատմամբ, որը նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնն է, կիրառել է վարչական պատասխանատվություն։
«Բացի այդ, տեսչական մարմինը նաև խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր է տվել ՓԲԸ–ի տնօրինությանը` արձանագրված թերությունները շտկելու և կարգի բերելու ուղղությամբ»,– հայտնեց Զոհրաբյանը` հավելելով, որ վարչական վարույթից և տույժ տուգանքի կիրառումից հետո 2021 թվականի ապրիլի 16-ին տրված կարգադրագրի ժամկետ է սահմանվել նոյեմբեր ամիսը` հաշվի առնելով, որ ընկերության կազմում կան բազմաթիվ առևտրի ու հասարակական սննդի կետեր։
2021թ–ի մարտին կատարված ստուգումներից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու»–ում առ այսօր վերաստուգում չի իրականացրել` տրված կարգադրագրերի կատարման ընթացքը պարզելու համար։
Հանրային կապերի բաժնի պետի մեկնաբանմամբ, պատճառը տեսչական մարմնի ծանրաբեռնվածության աստիճանն է ու նախապես հաստատված ստուգումների ժամանակացույցը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել նաև 2021թ–ի ապրիլին։ Արյվել էին մի քանի խանութներ։ Այն ժամանական տեսչական մարմինն արձանագրել էր, որ առևտրի կենտրոնի տարածքում հրդեհային անվտանգության կանոնները չեն պահպանվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։ Նշվում է 51 տուժածի ու մեկ զոհի մասին։
Լրահոս
0