00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստով

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի Ազգային ժողովի շենքը
Հայաստանի Ազգային ժողովի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2022
Բաժանորդագրվել
Այյսօր ժամը 16։46-ին ԱԻՆ-ը ահազանգեր է ստացել, որ պայթուցիկներ են տեղադրված Երևանի մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ի շենքում, կենդանաբանական այգում...
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։
Այս մասին նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

«Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում»,- նշում են կենտրոնից։

ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայման պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։
Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։46-ին ԱԻՆ-ը ահազանգեր է ստացել, որ պայթուցիկներ են տեղադրված Երևանի մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ի շենքում, կենդանաբանական այգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Երևանի բոլոր առևտրի կենտրոններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում։
Լրահոս
0