https://armeniasputnik.am/20220815/anhet-kvoratsneri-tivy-tarmacvel-e-surmalui-pajtjuni-vajrum-evs-3-irancu-en--pntrum-46772679.html
Անհետ կորածների թիվը հասել է 21-ի. «Սուրմալուի» պայթյունի վայրում նաև 5 իրանցու են փնտրում
Անհետ կորածների թիվը հասել է 21-ի. «Սուրմալուի» պայթյունի վայրում նաև 5 իրանցու են փնտրում
Պայթյունի վայրում փնտրվող իրանցիներից մեկը երեխա է։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T18:45+0400
2022-08-15T18:45+0400
2022-08-15T19:10+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0f/46729768_0:84:1600:984_1920x0_80_0_0_568ed6676f095d41e4c336102a719a26.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որոնվող քաղաքացիների թիվը հասել է 21-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` 5-ը Իրանի քաղաքացիներն են, որոնցից մեկը` երեխա։Թարմացված ցանկի համաձայն` որոնվում են Մարիամ Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի), Վանիա Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․), Էդրիս Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․), Քիոմարս Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․) և Մոնիրե Նադերին (ԻԻՀ քաղաքացի, ծննդյան տարեթիվը չի նշվում)։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է, տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/0f/46729768_89:0:1512:1067_1920x0_80_0_0_62f1dedee29cf556065e331109c57350.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Անհետ կորածների թիվը հասել է 21-ի. «Սուրմալուի» պայթյունի վայրում նաև 5 իրանցու են փնտրում
18:45 15.08.2022 (Թարմացված է: 19:10 15.08.2022) Պայթյունի վայրում փնտրվող իրանցիներից մեկը երեխա է։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որոնվող քաղաքացիների թիվը հասել է 21-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` 5-ը Իրանի քաղաքացիներն են, որոնցից մեկը` երեխա։
Թարմացված ցանկի համաձայն` որոնվում են Մարիամ Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի), Վանիա Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․), Էդրիս Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․), Քիոմարս Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․) և Մոնիրե Նադերին (ԻԻՀ քաղաքացի, ծննդյան տարեթիվը չի նշվում)։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։