00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ ճգնաժամ Լիբանանում. օգտատերերն Իլոն Մասկին առաջարկում են գնել իրենց երկիրը

© AFP 2024 / ANWAR AMROԲեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2022
Բեյրութ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ կատարվեց Բեյրութում անցած շաբաթ, 1975 թվականի հոլիվուդյան «Շան օրվա կեսօրը» կինոնկարի ճիշտ կրկնությունն էր։
Հաստատ տեսել եք այդ տպավորիչ ֆիլմը։ Ալ Պաչինոյի հերոսը փորձում է կողոպտել նյույորքյան բանկերից մեկը, որի դիմաց հավաքված ամբոխն իր աջակցությունն է հայտնում նրան։ Բեյրութում էլ քաղաքացին զենքով և կանիստրով մտնում է բանկ, բենզինը թափում հատակին և պահանջում աշխատողներից իր հաշվին պահվող գումարից տալ 5 հազար դոլար՝ ընտանիքի անդամների բուժման ծախսերը հոգալու համար։ Նկատե՛ք` ի տարբերություն հոլիվուդյան կինոհերոսի` լիբանանցին փորձում էր ոչ թե կողոպտել բանկը, այլ պարզապես ստանալ սեփական փողերը։
Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ, եթե հաշվի չառնենք, որ արդեն երկու տարի է, ինչ Լիբանանում բանկից դոլար ստանալը գրեթե անլուծելի խնդիր է դարձել։
Դրամատիկ այս պատմությունը տևում է 6 ժամ։ Այդ ընթացքում բանկի դիմաց հասարակ լիբանանցիներ են հավաքվում, որոնք ամեն կերպ իրենց աջակցությունն են հայտնում պատանդառուին՝ վանկարկելով. «Դու հերո՛ս ես», «Կորչի′ բանկերի իշխանությունը»։ Ի վերջո, բանկը ստիպված է լինում 35 հազար դոլար տալ պատանդառուին, որը ամբոխի ծափողջույնների ներքո դուրս է գալիս բանկից, բայց քիչ հետո ձերբակալվում։ Ահա այսպիսին է լիբանանյան իրականությունը, երբ քո սեփական փողը ստանալու համար պիտի քրեորեն պատժելի միջոցների դիմես։
Աննախատեպ ճգնաժամ Լիբանանում. օգտատերերն Իլոն Մասկին առաջարկում են գնել իրենց երկիրը
Աննախադեպ ճգնաժամն այդ երկրում ահագնացավ երկու տարի առաջ, երբ տարադրամն արժեզրկվեց 90 տոկոսով, գնապիտակները սուպերմարկետներում սկսեցին փոխվել շաբաթական երեք անգամ, սղաճը հասավ 70 տոկոսի։ Իսկ երբ զինվորների ամենօրյա ճաշացանկից իսպառ վերացավ միսը, լիբանանցիներն ակամա հիշեցին հայտնի ասացվածքը. «Եթե չես ցանկանում կերակրել սեփական բանակը, կկերակրես ուրիշինը»։ Ճիշտ է` Լիբանանում այդ սկզբունքը շատ տարօրինակ արտահայտություն ստացավ՝ այլ պետություններ սկսեցին կերակրել լիբանանցի զինվորականներին՝ Կատարը, օրինակ, 60 միլիոն դոլար է հատկացրել լիբանանցի բանակայինների սնունդը կազմակերպելու համար։
Քաղաքագետներից մեկի բնորոշմամբ` Լիբանանում լիովին վերացել է միջին խավը, և հանրությունը բաժանվել է երեք մասի՝ շատ հարուստներ, շատ աղքատներ և պարզապես աղքատներ։ Նման բան Լիբանանի ժամանակակից պատմության ընթացքում դեռ երբեք չէր եղել։ Ճգնաժամը խորացավ նաև կորոնավիրուսի և Սիրիայից եկած մոտ մեկ միլիոն փախստականների առկայության պատճառով։ Հիշեցնեմ, որ Լիբանանում ընդամենը 6 միլիոն մարդ է ապրում։
Ինչպես ազատվել երթուղայիններից. Սանկտ Պետերբուրգի փորձը
Բեյրութցի ուսանող Գաբը արևմտյան լրատվամիջոցներից մեկին պատմել է. «Հաճախ եմ հանդիպում հին ընկերներիս հետ, նրանցից շատերին ազատել են աշխատանքից, մյուսների աշխատավարձը խիստ կրճատել։ Ընտանիքս հիմա մտածում է արտագաղթելու մասին, իսկ ես կյանքումս առաջին անգամ կորցրել եմ հույսը»։ Համաձայնե՛ք` այս ուսանողի զգացմունքները լրիվ հասկանալի են այն հայաստանցիների համար, որոնք վերապրել են այսպես կոչված «մութ ու ցուրտ» տարիները։ Չէ՞ որ դրանից առաջ, իհարկե, մի առանձնապես շքեղ կյանքով չէինք ապրում, բայց նվազագույն կենսապայմանները կարծես թե ապահովված էին։ Այդպես էր նաև Լիբանանում՝ դեռ մի քանի տարի առաջ նվազագույն աշխատավարձը կազմում էր 460 դոլար՝ մեր այսօրվա միջին ամսական աշխատավարձից էլ շատ։ Հիմա նվազագույնը Լիբանանում 80 դոլար է։
Ո՞վ է հասցրել Լիբանանը «ձախողված պետության» կարգավիճակին։ Միջազգային կառույցները միանշանակ մեղադրում են երկրի ղեկավարությանը։ Համաշխարհային բանկը այս տարի արդեն երկրորդ անգամ խստորեն քննադատել է իշխանություններին` փաստելով, որ հենց նրանք են տնտեսական ճգնաժամի հեղինակը։ Միջազգային կառույցներից հետ չեն մնում նաև շարքային լիբանանցիները։
Օրերս նախագահի հիմնած իշխող կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Հիքմաթ Դիբը մտել էր հացի խանութ, որի աշխատակցուհին շպրտել էր նրա երեսին. «Էս ամեն ինչում միայն դո՛ւք եք մեղավոր»։ Վրդովված նախկին պատգամավորին կնոջ խոսքերն այնքան էին զայրացրել, որ նա հանել էր ատրճանակը։ Ճիշտ է` չէր կրակել, բայց այս միջադեպը ստիպում է մտածել՝ իսկ արդյոք պատահակա՞ն է, որ Հայաստանում իշխող կուսակցությունը հենց հիմա որոշել է քննարկել զենք կրելն օրենքով ազատականացնելու նախագիծը։
Ո՞վ կփրկի Լիբանանը։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կոնկրետ անուն են տալիս՝ ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասկը, որը գարնանը հայտարարել է «Թվիթերը» մոտ 45 միլիարդ դոլարով գնելու մասին։ Քանզի այդ գումարը մոտավորապես հավասար է Հորդանանի ներքին համախառն արդյունքին, լիբանանցիներից շատերը սկսեցին կատակել. «Հարգելի՛ Մասկ, իսկ մեր երկիրը՝ Լիբանանը, չե՞ս գնի։ Եթե նորոգես ու կարգի գցես մեր պետությունը, քո անունով կկոչենք այն՝ Իլբանան»։
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Կռիլով պապին ճիշտ էր. կառավարման ինչ համակարգ էլ ընտրեք՝ «դուք երաժիշտ դառնալ չեք»
Միայն թե նոր համակարգային բարեփոխում չսկսվի կրթության բնագավառում. Բոլոնիայից լրիվ գոհ ենք
Լրահոս
0